Բաժիններ՝

Ռուս ձկնորսը մարդու ծնոտով ձուկ է բռնել (տեսանյութ)

Ալեքսանդր Կորոբովը այժմ իրավամբ կարող է համարվել Արխանգելսկի պատմությն մեջ ամենաանհավանական ձկնորսության հեղինակ։ Ինչպես գրում է NTV.ru-ն, տղամարդը երկար տարիներ ձկնորսության է գնում Հյուսիսային Դվինա, սակայն նման ձուկ առաջին անգամ է նրան պատահել։

Նրա բռնած ձուկն առաջին հայացքից նման էր բրամի (лещ): Սակայն այդ տպավորությունը տևեց մինչ այն պահը, երբ Կորոբովը բացեց ձկան բերանը։

«Վերցրի ձեռքս, հոտ քաշեցի։ Կարծես թարմ էր։ Սակայն բերանը բրամի նման չէր։ Բացեցի՝ տեսա մարդու ատամներ են։ Այնպես վախեցա, որ ձեռքս ետ քաշեցի»,- պատմում է Կորոբովը։

Արխանգելսկի ջրային ռեսուրսների պաշտպանության  հերահսկողության բաժնի աշխատակիցները դժվարացել են պատասխանել, թե դա ինչ տեսակի ձուկ է։

Սակայն Կնիպովիչի անվան օվկիանոսագիտության ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գենադի Դվորյանկինը վստահ է, որ դա պիրանյա է։ «Բանն այն է, որ գոյություն ունի պիրանյաների ավելի քան 90 տեսակ։  Կան արյունախում պիրանյաներ, որոնց ցույց են տալիս ֆիլմերում, և կան խաղաղ, բուսակեր պիրանյաներ, որոնցից է այս ձուկը»,- ասել է Դվորյանկինը։

Կենսաբանները վստահ են, որ պիրանյան ինքնուրույն չէր կարող արևադարձային ծովերից հասնել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, իսկ այնտեղից՝ հայտնվել գետում։ Նրանք կարծում են, որ էկզոտիկ ակվարիում պահող ինչ-որ մեկը որոշել է ազատվել հատուկ խնամք պահանջող այդ ձկից և բաց է թողել գետում։

Այդուհանդերձ, գիտնականները որոշել են որոշ ժամանակ դիտարկումներ անցկացնել՝ համոզվելու համար, որ պիրանյայի հայտնվելը ոչ թե անոմալիա է, այլ պատահականություն։

Տեսանյութը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս