Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյում 13-ամյա տղան զվարճանում էր՝ կոտրելով էլեկտրագնացքի ապակիները

Սեպտեմբերի 25-ին, երեկոյան, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Անվտանգության ծառայության հերթապահ մաս հաղորդվել էր, որ Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի մոտակայքում անհայտ անձինք քարով կոտրել են Երևան-Գյումրի երթուղում գործող էլեկտրագնացքի ապակին: Էլեկտրագնացքը կայարանից ուղևորվում էր Երևանի դեպո:

Դեպքի վայր էին մեկնել Անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք պարզեցին խուլիգանի ինքնությունը՝ դա 13-ամյա տղա էր, ով զղջացել և ընդունել էր արարքը:

Ոստիկանությունից կանչվել էին անչափահասների հարցերով աշխատակիցները, ովքեր կշարունակեն աշխատանքը տղայի հետ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կրկին հիշեցնում է, որ նման դեպքերը երկաթուղում ոչ միայն բերում են նյութական կորուստների, այլ նաև վտանգավոր են ուղևորների կյանքի և առողջության համար ու կոչ է անում զերծ մնալ նման քայլերից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930