Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն ընդլայնելու է Արևելյան Եվրոպայում իր ներկայությունը. Ռասմուսեն

Բրիտանական The Independent պարբերականում հրապարակվել է ՆԱՏՕ-ի՝ արդեն իսկ նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հոդվածը, որում նա ամփոփել է ՆԱՏՕ-ում իր հնգամյա ղեկավարության արդյունքները:

Ռասմուսենը նշել է, որ ՆԱՏՕ-ն մշտական ներկայություն է պահպանելու Արևելյան Եվրոպայում: Ռասմուսենի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն մեծացնելու է օդում իր ինքնաթիռների թիվը, ծովում՝ նավերի թիվը, իսկ ցամաքում՝ զորքերի թիվը.

«Մենք նաև կազմակերպում ենք արագ արձագանքման հարվածային ուժեր, որոնք ունակ են հաշվված օրերի ընթացքում պատասխան տալ արևելքում կամ հարավում առաջացած ճգնաժամին»:

Ռասմուսենն ընդգծել է, որ Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը՝ դաշինքի գծով դաշնակիցներին ամեն տիպի սպառնալիքներից պաշտպանելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս