Բաժիններ՝

Ասոցացման համաձայնագիրը ողջ ծավալով ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից. Պորոշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրն ամբողջովին ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԵՄ-ը, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի (ազատ առևտրի ստեղծում) գործարկումը հետաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:

«1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Պորոշենկոն հայտարարել է, որ համաձայնագրի վավերացումից հետո այն կմտնի ուժի մեջ, և որ խոսքը գնում է նոյեմբերի 1-ից ողջ ծավալով ուժի մեջ մտնելու մասին. «Որևէ հետաձգում չի լինելու: Բանակցությունների ժամանակ մենք իրավունք ենք ստացել պաշտպանելու մեր շուկաները»:

Ուկրաինայի Գերագույն ռադան ու Եվրախորհրդարանը սեպտեմբերի 16-ին վավերացրին Ասոցացման համաձայնագիրը: Դրա կիրառումը պետք է սկսվեր 2014 թվականի նոյեմբերի 1-ին, սակայն ԵՄ-ը, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվեցին համաձայնագրի՝ ազատ առևտրի գոտու ստեղծման մասը հետաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930