Արծվիկ Մինասյանը պատրաստ է համագործակցել և «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրինագծին «միս ու արյուն» տալ

«Արդյունաբերական քաղաքականության մասին» օրինագիծը ուղղորդող և ապագա զարգացումների համար համակարգաստեղծ փաստաթուղթ է, որը կառավարությանը հնարավորություն կտա զարգացնել այս ուղղությունները: Նման կարծիք այսօր ԱԺ նիստում օրինագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Սա կարևոր քայլերից է՝ հետագայում արդյունավետ քաղաքականություն վարելու առումով»,- ասաց Ա.Մինասյանը:

Ըստ նրա՝ սա առաջին քայլն է երկրում արդյունաբերական քաղաքականությունը նոր հարթության վրա դնելու համար: Ա.Մինասյանը պատրաստակաություն հայտնեց հետագայում համագործակցել թե՛ օրենքի նախագծի հեղինակների և թե՛ կառավարության հետ՝ նոր զարգացումներ ապահովելու և օրենքի տեսք ստացած այս հասկացություններին «միս ու արյուն» տալու առումով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930