Բաժիններ՝

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի մասին. Խախտվել է ՀՀ նախագահի հրամանագիրը

«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների ընթացքը չի ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին, դրանով իսկ խախտվել է ՀՀ նախագահի հրամանագիրը, համաձայն որի՝ այն բոլոր օրենքների նախագծերը, որոնք մարդու իրավունքներին են վերաբերում (իսկ այս նախագիծն, անշուշտ, վերաբերվել է մարդու իրավունքներին), պետք է պարտադիր ներկայացվի պաշտպանի կարծիքին  մինչև կառավարություն ներկայացնելը: Դա չի արվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանը, որն այսօր ներկա էր ԱԺ դիմաց տեղի ունեցող մի խումբ առևտրականների բողոքի ակցիային:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի դիմաց առևտրականները եկել էին բողոքելու «Շրջնառության հարկի մասին» նոր օրենքի դեմ:

Ա. Մարգարյանը մեզ հետ զրուցում ասաց, որ արդեն մի շարք առևտրականներ իրենց դիմում-բողաք են ներկայացրել, որտեղ բարձրաձայնել են այս օրենքի վերաբերյալ իրենց մտահոգությունները. «Որպեսզի ավելի լավ ծանոթանանք խնդրին, մենք նաև իրենց հետ հանդիպել ենք, հրավիրել ենք մեր աշխատավայր: Իրենք ասում են, որ թեև  շրջանառության հարկը նվազել է մինչև 1 %, սակայն այնպիսի պահանջ է նախատեսվել, որ այդ ապրանքների ձեռքբերման գործարքների պարտադիր փաստաթղթավորում է հարկավոր, որը ներկա պայմաններում ուղղակի իրատեսական չէ: Դա կարող է հանգեցնել և՛ ապրանքնրեի գնաճի, և մի շարք միջին և փոքր ձեռնարկատերերի սնանկացման, դա խնդիր է»:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը նշեց, որ օրենքում հաշվի չեն առել տարբեր շուկաների ոլորտների առանձնահատկությունները. «Մի շուկայի վրա օրենքը կարող է դրական անդրադառնալ, մեկ այլ շուկայի վրա ծայրահեղ բացասական: Այսինքն՝ պետք է այլընտրանքային, փոխզիջումային մոտեցում մշակել, որը կբխի բոլոր առևտրականների շահերից: Մենք այդ ամենը հաշվի ենք առել, և պաշտպանի հանձնարարականով հիմա ուսումնասիրում ենք խնդիրը ու շուտով մենք մեր դիրքորոշմամբ և հստակ առաջարկություններով հանդես կգանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս