
Աստրախանում տեղի է ունեցել Հասան Ռոուհանիի ու Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Աստրախանում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի կայքը:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների միջև պատմա-մշակութային կապերի և հարևանային ու բարեկամական հարաբերությունների զարգացման համար լայն հնարավորությունների առկայությունը:
Կողմերը վստահություն են հայտնել, որ ակտիվացնելու են համատեղ ջանքերը երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ: Ալիևն ու Ռոուհանին Աստրախանում մասնակցում են Մերձկասպյան երկրների ղեկավարների գագաթաժողովին: