Ալիևը մեծ հույսեր է կապում Օբամայի հետ` կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ

Azer Tag-ի փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով վաղը դառնալու է 53 տարեկան: Նամակում Ալիևը գրել է, որ իրենք գոհ են ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության ու բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակի կապակցությամբ:

Ալիևն ընդգծել է, որ երկու երկրներն ակտիվորեն միմյանց հետ համագործակցում են գլոբալ սպառնալիքների, ահաբեկչության դեմ պայքարի, հակամարտության օջախներում խաղաղապահ առաքելությունների, Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտներում:

Ալիևը նշել է, որ իրենք մեծ հույսեր են կապում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր ԱՄՆ-ի և անձամբ Օբամայի ջանքերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031