Բաժիններ՝

Ֆիննախը չափագրում է իրակացրել «Ալեքս Գրիգ»-ում. նյութերին համապատասխան ընթացք է տրվել

Ինչպես տեղեկացնում է Ֆինանսների նախարարությունը,  հարկային տեսչությունների կողմից առանձնացված  ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ հուլիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում շարունակվել են են շրջանառությունների և գների թերհայտարարագրումների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Մասնավորապես, 8 հարկ վճարողի մոտ իրականացված չափագրումների արդյունքում արձանագրվել են ապրանքային մնացորդների  և գների խախտման դեպքեր, այդ թվում` «ՌԱՖ ՕՋԱԽ», «ՎԱՌՆԱ ՏՐԵՅԴ», «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ», «ՎՈԼՖԵՆԳՐՈՒՊ» ՍՊԸ-ներում: Հարկ է առանձնացնել, որ «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ում իրականացվել է չափագրում, որի  ընթացքում կատարվել է 436.5 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ` նյութերին տալով համապատասխան ընթացք:

«ԲՐԵԻՆԴ» ՍՊԸ-ում իրականացված չափագրման արդյունքում հայտնաբերվել են շեղումներ, որոնց վերաբերյալ նախնական հաշվարկի համաձայն առաջադրվել է 5.9մլն դրամի հարկային պարտավորություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս