Պաշտպանվելիս փոքր միջադեպում 11 կորուստ տալը ռազմական ամոթալի իրողություն է. Իսա Սադիգով

Axar.az-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգովը երկրի ռազմական ղեկավարությանը մեղադրել է շփման գծում մեծ թվով զինծառայողների զոհվելու մեջ.

«Ես ցնցված եմ այդ լուրից: Շատ մեծ կորուստ է: Դա արդեն աղետ է: Ի՞նչ է նշանակում պաշտպանվելիս նման փոքր միջադեպում այդչափ կորուստներ տալը: Դա ի՞նչ պաշտպանություն է: Պետք է անպայմանորեն ուսումնասիրել տեղի ունեցածի պատճառները:

Տարբեր պատճառներ են մեջբերվում տեղի ունեցածի համար, սակայն իրականում մեր բանակում առկա են լուրջ խնդիրներ: Իրականում նման միջադեպի ժամանակ 11 ռազմական կորուստ տալը հանդիսանում է թե´ սարսափելի փաստ, թե´ռազմական ամոթալի իրողություն: Մեկ գործողությունում 11 կորուստ տալը որքան որ ցավալի է, այնքան էլ ամոթալի է:

Դրա համար նախևառաջ Պաշտպանության նախարարության ղեկավարության առջև պատասխանատվություն է կրում այն կորպուսի հրամանատարությունը, որի գոտում տեղի է ունեցել միջադեպը, իսկ Պաշտպանության նախարարությունն իր հերթին պատասխանատու է գերագույն գլխավոր հրամանատարին:

Պատերազմի կանոնն ասում է, որ վախեցող կողմը երբևէ չի դիմում նման գործողությունների: Ռազմական թեմաներից տեղյակ յուրաքանչյուր մարդ գիտի, որ ավելի շատ զոհեր տալիս է հարձակվող կողմը: Ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունը չի բարձրաձայնում այս իրողության մասին:

Եթե մենք տվել ենք 11 սպանված, ապա որքա՞ն են կազմում հարձակման դիմած հայերի կորուստները: Ուշադրություն դարձրե´ք նրան, որ Պաշտպանության նախարարությունը չի հաղորդում հանգստյան օրերին հրադադարի խախտումներին առնչվող լուրեր: Ի՞նչ է, հանգստյան օրերին չի՞ խախտվում հրադադարը»:

Տեսանյութեր

Լրահոս