Բաժիններ՝

Ավտոմեքենան բախվել է տրակտորների կմաղքին. կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Կոմբայնին, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 06SՍ898 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է տրակտորների կմաղքին, ինչից վարորդ Հ. Պ.-ը (ծնվ.1990թ.) և Թ. Հ.-ը (ծնվ. 1989թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս