Հրադադարի ռեժիմի խախտումների համար Հայաստանը կարող է միջազգային գանգատ ներկայացնել. «Փաստինֆո»
Հրադադարի պայմանագրի խախտման հարցով Հայաստանը կարող է գանգատ ներկայացնել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային՝ ՄԱԿ-ի դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ որպես օրինակ հիշատակելով, որ ՄԻԵԴ-ում համանման գանգատ կա` ռուս-վրացական 5-օրյա պատերազմի, զանգվածային տեղահանումների, խոշտանգումների ու կյանքի իրավունքի խախտումների վերաբերյալ:
Միջազգային իրավունքի մասնագետը նշել է նաև, որ ՄԱԿ-ի դատարանում քննվելու համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը:
Արա Ղազարյանը միաժամանակ նկատել է որ չկա պատերազմն արգելող միջազգային իրավական նորմ, սակայն կա հումանիտար իրավունք, որով պաշտպանվում են գերիների, քաղաքացիական անձանց իրավունքները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: