Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի այցելության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից կոթեցիները խնդրել էին իրենց զենք բաժանել:
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը ՕԵԿ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել այսօր Ագրարային համալսարանի տարածքում ստեղծված լարված իրավիճակի հետ կապված:
Տնտեսության մեջ ստվերի դեմ պայքարի միջոցառումների ակտիվացմանը զուգահեռ Ֆինանսների նախարարությունը խստորեն հետևում է նաև իր աշխատակիցների կողմից օրենքի տառի պահպանմանը՝ անվերապահորեն արձագանքելով խախտման յուրաքանչյուր փաստի: Օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև «Հարկային ծառայողի վարքագծի կանոններ»-ը խախտելու համար, աշխատանքից ազատվել է Շենգավիթի հարկային տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արման Գևորգյանը:
Օգոստոսի 12-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվածքներով և վերքերով իրենց մոտ են տեղափոխվել 1958 թ. ծնված Դերենիկ Բ.-ն և 1966 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:
Միջազգային մամուլն այս օրերին հեղեղված է եվրոպական և ամերիկյան քաղաքական գործիչների մասին սկանդալային պատմություններով, որոնք ջերմ ընդունելության են արժանացել Ադրբեջանում և Թուրքիայում՝ շահադիտական թաքուն դրդապատճառներով:
Եթե ավելի պարզ ասենք, ԿԲ-ն գտնում է, որ տնտեսական աճի տեմպերը բավարար չեն, վիճակը կարող է է՛լ ավելի վատանալ, և դրա համար թուլացնում է դրամավարկային պայմանները՝ էժանացնում է փողը։
Օգոստոսի 12-ին, ժամը 14.20-ին, անհայտ ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 40 շենքի դիմաց բախվել է «Յամահա» մակնիշի մոտոցիկլետի:
Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ խստապես դատապարտում է ահաբեկչության ամեն երևույթ, այդ թվում նաև էթնիկ ու կրոնական հենքով կատարված:
13-17-ին Լոռիի, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Կանխատեսվում է, որ շահագործման հանձնվելուց հետո այն կկարողանա տարեկան սպասարկել մինչև 150 միլիոն մարդու՝ դրանով իսկ դառնալով աշխարհի խոշորագույն օդանավակայանը:
«Չկա էդպիսի բան, հազար հատ փաստ գոյություն ունի իրենց հանդիպման վայրի մասին, հեռախոսազանգերը, երեք տարի անընդմեջ էդ աղջիկը զանգահարել է առավոտից իրիկուն, այդ փաստերը բոլորը կան, ինչ ուզում է ասեն, վերջապես 21-րդ դարում ենք ապրում, ու եթե դա ինձ է հաջողվել պարզել, ուրեմն չեմ կասկածում, որ նախաքննական մամինը հիմա միլիոնավոր փաստեր կունենա»,- ասել է ԳՊՄԻ ռեկտորը:
ԱԱԽ-ի նիստում քննարկվել են Իրաքի վերջին զարգացումները:
ՀՀ ՀՔԾ վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի ոստիկան Մկրտիչ Մ.-ի կողմից հաշվեցուցակային զենքը և ռազմամթերքն անփութորեն պահպանելու, ծառայակից Սարգիս Հ.-ին հանձնելու և արձակված կրակոցի հետևանքով առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ամերիկացի ու եվրոպացի դիվանագետներն ակնդետ հետևում են Ադրբեջանում տեղի ունեցող դեպքերին:
Մուբարաքը հիշեցրել է, որ իր կյանքի 62 տարիները նվիրել է երկրին՝ սկսած ռազմական սպա հանդիսանալուց մինչև երկրի նախագահ:
Օգոստոսի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 57-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը:
«Իհարկե, որևէ մեկը չի կարող ասել՝ երբ կլինի կամ ինչ ծավալով կլինի, բայց մենք պետք է ասենք, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, որ մենք պետք է լինենք մեր զինվորի կողքին», – ընդգծել է Սահակյանը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչներ և ուսանողներ օգոստոսի 4-17-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին։ Երկու փուլով անցկացվող ծրագրին մասնակցում է ԱՊՀ տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների 18-30 տարեկան 2500 երիտասարդ։
Այս մասին հայտարարել է Բելառուսում Հնդկաստանի դեսպան Կումար Բհարտին:
«Ես նոյեմբերի 5-ին եմ իմացել, որ երթ է լինելու, իջել եմ Ազատության հրապարակ և տեսել խառնաշփոթը: Ես փորձել եմ պաշտպանել հայրիկիս, որից հետո բերման եմ ենթարկվել, որից հետո ոստիկանությունում ինձ ասեցին, թե հայրս ու իր ընկերներները մահացել են»:
Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը:
Ֆիլմի ավարտից հետո երիտասարդ ռեժիսորը` Ումուտ Բոզյըլը, պատմեց իր մասին, անդրադարձ կատարեց ֆիմի առանձին հատվածների և պատասխանեց հանդիսատեսի հարցերին: Գազիանթեպի (Այնթափ) համալսարանի ուսանող Ումուտը կիսվեց ֆիլմի նկարահանման հետ կապված դժվարությունների մասին` ավելացնելով, որ, անշուշտ, հեշտ չի եղել «Ցեղասպանություն» բառը պարունակող, հայ համայնքի խնդիրների մասին պատմող ֆիլմով ներկայանալ Թուրքիայի հանդիսատեսին: Ումուտը նաև ընդգծեց, որ ամեն անգամ ֆիլմի դիտումից հետո դահլիճում կատարյալ լռություն է տիրում: Ֆիլմը մարդկանց ստիպում է մտածել և բարձրաձայնել այնպիսի հարցերի մասին, որոնց մասին խոսելը տարիներ շարունակ Թուրքիայում արգելված է եղել:
Որպես ցեղասպանության արհավիրքը սեփական ժողովրդի մաշկի վրա կրող պետության ներկայացուցիչ, ինչպես նաև եզդի փոքրամասնություն ունեցող պետության ներկայացուցիչ, և որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, խնդրում ենք, որ՝ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում բարձրաձայնի Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաև հորդորի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ ընդունել մարդասիրական ռազմական միջամտություն լիազորելու բանաձև:
Այս տվյալները ներկայացրել է ՄԱԿ-ը:
Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում խարդախության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Մարիամ Մելքոնյանին:
«Այս միջոցառումն արդեն ավանդական է դարձել և երրորդ տարին է, ինչ այսպես շուքով նշում ենք Երիտասարդության միջազգային օրը՝ փորձելով ամեն տարի մի նորություն մտցնել»:
Հայկական կողմերը, այդ թվում նաև Արցախը, պարտավոր է մեղմ վերաբերվել այս անձանց, ինչպես և ռազմագերիներին: Եթե ռազմագերի է գոնե պետք է չլիներ այն սպանությունները խաղաղ բնակչության հանդեպ և այլն: Այսինքն՝ Արցախի օրենքներով նրանք դիտարկվում են որպես հանցագործներ, սպանություն գործող անձինք, և այդ առումով իրենք պետք է դատապարտվեն, կամ գոնե այն դատական գործընթացով անցնեն, որը գործում է Արցախի հանրապետությունում:
«Տուրիզմը հնարավորություն է՝ զարգացնելու տնտեսական բոլոր ոլորտները: Այս տարի ևս ունենք հյուրեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, տարբեր երկրներից: Խանութներից գնում ենք գինիներ՝ իրենց կլասիֆիկացիայով, և անցկացնում ենք մրցույթ, թե որ գինին է հաղթող համարվում: Դա շատ արդար մրցույթ է, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մեր գինեգործներն էլ իրենց հետ մրցեն: Անգամ տնական գինիների մրցույթ ենք անցկացնում և մարդիկ հասկանում են, որ որակի վրա պետք է աշխատել»:
«Միակ մեխանիզը, դա Մինսկի խումբն է: Մենք պետք է բոլորս հասկանանք՝ Մինսկի խումբը, երբ խոսում է իրար հանդեպ վստահության մթնոլորտ ստեղծելու մասին, եթե հիմա դա այդպես է, Մինսկի խումբը պետք է հստակ գործի: Ադրբեջանի վրա գործող ճնշող մարմինը կարող է լինել Մինսկի խումբը, կամ ցանկացած պետություն, որի ներկայացուցիչը կա Մինսկի խմբում»: