Բաժիններ՝

Աբդուլահ Գյուլը վերջին անգամ նախագահել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Անկարայում անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը, որը վերջին անգամ նախագահել է Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը:

ԱԱԽ-ի նիստում քննարկվել են Իրաքի վերջին զարգացումները, այդ թվում նաև Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության անձանակազմի և թուրքմենների դրությունը: Քննարկվել են նաև Գազայի հատվածի դեմ Իսրայելի ռազմական ագործողությունները, որոնք հանգեցրել են մեծ թվով զոհերի:

Ընդգծվել է, որ Թուրքիան շարունակելու է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված: ԱԱԽ-ի նիստում քննարկվել են նաև Սիրիայի վերջին զարգացումները: Աբդուլլահ Գյուլի նախագահական լիազորություններն ավարտվում են օգոստոսի 28-ին: Տվյալ պաշտոնում նրան կփոխարինի ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031