Բաժիններ՝

Լարիսա Ալավերդյանը՝ Ալիևին. Այդ ի՞նչ պետք է դուք արած լինեիք Կարենին, որ անձն այդպես վախեցած լիներ

«Այս վերջին օրերի դեպքերի և հանցագործությունների շարքը ունի ոչ այնքան իրավական աղերսներ, ինչքան քաղաքական»,- այս կարծիքին է «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ադրբեջանում գերեվարված և մահացած Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձման իրավական հիմքերին:

Լ. Ալավերդյանը նկատեց, որ բոլորին հայտնի է (ընդ որում՝ ադրբեջանական ԶԼՄ-ներից), որ Կարեն Պետրոսյանը հայտնվել է արդեջանական կողմում, ուժասպառ վիճակում խնդրել է թեյ՝ առանց զենքի, ինչի մասին խոսել են հենց ադրբեջանցիները.

«Ու միայն հետագայում, երբ եկել են զինված մարդիկ, պաշտոնական անձինք, անմիջապես նրան շոր են հագցրել: Ոչ միայն շորերը փոխելը, այլև այդ դեպքը այդպիսի ձևով ներկայացնելը, դա կոնվենցիայի կոպիտ խաղտում է, որովհետև միջազգային կոնվենցիայի ցանկացած կետ հիմնված է մարդկային արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքի վրա: Ու դրանից հետո այդ նյութերն այնպես տարածեցին, այն աստիճան այլափոխեցին, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն առաջինները եղան, որ անդրադարձան այդ դեպքերին»:

Ըստ Լ. Ալավերդյանի՝ այն, որ անձը սպանվել է և տրվել է եզրակացություն, որ սրտի սուր անբավարարությունից է եղել, նման է 1980-ականների վերջում և 90-ականների սկզբում (մինչև պատերազմի ավարտը) տեղի ունեցած շատ դեպքերի.

Կարդացեք նաև

«Բոլոր այն դեպքերը, որոնք խոշտանգումների հետևանքով մահ է հասել, տրվել են այդ նույն եզրակացությամբ: Ընդ որում, դա բավականին տարածված է եղել՝ այլախոսության աստիճանի, այսինքն՝ բոլորը գիտեին, որ դա խոշտանգումների արդյունք է ու ոչ միայն ֆիզիկական, այլ, որպես կանոն, ավելի սարսափելի՝ հոգեբանական ճնշումնների և վախերի ներքո»:

Լ. Ալավերդյանի կարծիքով՝ այդ պրակտիկան, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ 31 տարեկան անձն առողջ է եղել և որևէ խնդիր չուներ սրտի հետ, հստակ ապացուցում են այն, որ Կ.Պետրոսյանին սպանել են. «Անկախ պետության երկրի նախագահին հարիր չէ այն արտահայտությունը, որն իրեն թույլ է տվել Իլհամ Ալիևը, թե՝ «նա, միգուցե, վախեցել և մահացել է»: Այդ ի՞նչ պետք է դուք արած լինեիք, որ անձն այդպես վախեցած լիներ»:

Լ. Ալավերդյանը նկատեց, որ առևանգմանը, պատանդության, գերության, սպանության հարցերով հումանիտար իրավունքի ներքո իրապես զբաղվում է Միջազգային «Կարմիր Խաչի» կոմիտեն. «Ես անընդհատ նրանց հետ կապի մեջ եմ, ես գիտեմ որ գործը գնում է հումանիտար իրավունքի ներքո: Միջազգային Կարմիր Խաչի Բաքվի ներկայացուցչությունը վախվորած վիճակում է և չի անենելու որևէ քայլ հակառակ ադրբեջանական իշխանությունների կամքին: Իսկ մեր ներկայացուցչությունից միակ բանը պահանջում ենք (ես այսօր ևս մեկ անգամ խոսեցի միջազգային «Կարմիր Խաչի» երևանյան ներկայացուցչության համապատասխան պաշտոնատար անձի հետ) վերադարձնել օր առաջ Կարեն Պետրոսյանի մարմինը: Ինչի՞ մարմինը չեն վերադարձնում, կարող է բազմաթիվ խնդիրներ լինեն: Օրինակ, կարող է իրենք այդ դիակի դիմաց պահանջում են իրենց աճյունները (լինի դա մեկ տարի առաջվա դեպքից, թե վերջին դեպքերից): Բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ երկարաձգումը շատ անգամ կապված է լինում հենց դատաբժշկական հետազոտությունների արդյունավետության հետ, որովհետև հայտնի է, որ կան այնպիսի հետքեր, որոնք, ասենք, անհետանում են առաջին օրերին, առաջին շաբաթվա, կամ ամսվա ընթացքում, հետագայում այդ դատաբժշկական փորձաքաննությունը շատ ավելի մեծ դժվարություններ ունի, բայց մենք չունենք մեխանիզմ, որ ճնշում գործենք միջազագային Կարմիր Խաչի վրա, ոչ էլ որևէ այլ միջազգային կազմակերպության վրա:

Միակ մեխանիզը, դա Մինսկի խումբն է: Մենք պետք է բոլորս հասկանանք՝ Մինսկի խումբը, երբ խոսում է իրար հանդեպ վստահության մթնոլորտ ստեղծելու մասին, եթե հիմա դա այդպես է, Մինսկի խումբը պետք է հստակ գործի: Ադրբեջանի վրա գործող ճնշող մարմինը կարող է լինել Մինսկի խումբը, կամ ցանկացած պետություն, որի ներկայացուցիչը կա Մինսկի խմբում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս