Բաժիններ՝

Լարիսա Ալավերդյանը՝ ադրբեջանցի դիվերսանտների մասին

Հայկական կողմերը, այդ թվում նաև Արցախը, պարտավոր է մեղմ վերաբերվել այս անձանց, ինչպես և ռազմագերիներին: Եթե ռազմագերի է գոնե պետք է չլիներ այն սպանությունները խաղաղ բնակչության հանդեպ և այլն: Այսինքն՝ Արցախի օրենքներով նրանք դիտարկվում են որպես հանցագործներ, սպանություն գործող անձինք, և այդ առումով իրենք պետք է դատապարտվեն, կամ գոնե այն դատական գործընթացով անցնեն, որը գործում է Արցախի հանրապետությունում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով այն մասին, որ Ադրբեջանը ուզում է Արցախում բռնված երկու դիվերսանտներին տալ ռազմագերու կարգավիճակ, որը նրանց կտա կանխատեսելի մեղմացումներ և որոշակի շահեկան վիճակներ կձևավորվեն նրանց համար:

Ըստ Լ. Ալավերդյանի՝ Ադրբեջանն այս պարագայում ուրիշ խնդիր է փորձում դնել. «Ոչ թե մեղմ վերաբերվելու խնդիր, նա դնում է քաղաքական խնդիր: Նա անմիջապես հնչեցրել է հետևյալ թեզը՝ Արցախն ո՞վ է, ո՞վ է ճանաչել Արցախը ու ո՞վ պետք է ճանաչի նրա դատարանների, իշխանության այդ թևի լիազորությունները: Ահա այստեղ է շան գլուխը թաղված: Դրա համար իրենք բացեիբաց գալիս են, սպանում են: Ի դեպ, երբ մենք խոսում ենք հետախույզի մասին, պետք է նշենք, որ հետախույզները գալիս-գնում են, մենք դրա մասին չենք իմանում: Այն դեպքը, որ մենք ունենք ադրբեջանական այդ անձանց հետ, դա հատուկ է արված, քաղաքական դիվերսիա է, ավելին, քան ուղղակի որևէ սպանություն: Դա քաղաքական դիվերսիա է, որ ևս մեկ անգամ հնչեցվի, որ ահա չճանաչված երկրի իշխանության այս թևը, պետք է դատի ճանաչված երկրի քաղաքացուն: Սա է խնդիրը»:

Լ.Ալավերդյանը նկատեց, որ թեկուզ Մոնտեվիդեոյի կոնվենցիան (1933 թվականի) ստորագրված է մի քանի պետությունների, այդ թվում նաև ԱՄՆ-ի կողմից, բոլոր դեպքերում այն դարձել է միջազգային իրավունքի համար աղբյուր. «Ու այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածով ասում է, որ երկրի քաղաքական գոյությունը կախված չէ նրա ճանաչումից, ավելին՝ ինքը կարող է գործել և վարել քաղաքականություն՝ ելնելով այդ պետության շահերից, միայն թե այն չանդրադառնա այլ պետության շահերին՝ միջազգային իրավունքի ներքո: Դա նշանակում է, տվյալ դեպքում միջազգային իրավունքի ներքո այդ անձանց Արցախի իշխանությունները պետք է վերաբերվեն հումանիտար իրավունքի ներքո: Այդ Մոնտեվիդեոյիի կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ Արցախը իրավունք ունի իր մարմինները համարել գործող և լիազորված այդ գործողություններով, ու նա դա անելու է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս