Հովհաննես Սահակյան. «Մենք պետք է լինենք մեր զինվորի կողքին». «Ազատություն»
«Մեր հայ զինվորը և՛ վճռական էր, և՛ հաղթական տրամադրություն ուներ, այսպես ասեմ՝ որևէ մեկն այնտեղ էլ անելիք չուներ, անելիքը մեկն էր՝ որ մեր զինվորը վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է»,- «Ազատության» հետ զրույցում հայտարարել է դիրքերից նոր վերադարձած Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։
«Իհարկե, որևէ մեկը չի կարող ասել՝ երբ կլինի կամ ինչ ծավալով կլինի, բայց մենք պետք է ասենք, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, որ մենք պետք է լինենք մեր զինվորի կողքին», – ընդգծել է Սահակյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր ուժերի մի խումբ ներկայացուցիչներ շաբաթ օրը ուղևորվել էին դիրքեր։
Ըստ Սահակյանի՝ Ալիև կրտսերը փորձեց ղարաբաղյան կոնֆլիկտով որոշակի խնդիրներ լուծել: «Եթե վերցնենք ադրբեջանական, էսպես ասած, ներքին սպառման շուկան, մենք գիտենք, որ Ալիև կրտսերը իր բոլոր հաջողություններն ու անհաջողությունները կապում է արցախյան, ղարաբաղյան հակամարտության հետ, հետևաբար՝ նա, ժամանակ առ ժամանակ պետք է իր ժողովրդին ցույց տա, թե ուր է տանում կամ ուր է մղում այն նավթադոլարներից եկող հսկայական գումարները, որոնք չեն երևում ազգաբնակչության մեջ», – ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: