Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Իրաքում եզդիների զանգվածային սպանությունները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն այսօր մտահոգություն է հայտնել Իրաքի վերջին զարգացումների կապակցությամբ՝ կտրականապես դատապարտելով նախորդ շաբաթ իսլամական զինյալների կողմից առնվազն 500 եզդիների սպանությունը: 

Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտել է նաև զինյալների կողմից տասնյակ հազարավոր եզիդներին շրջափակման մեջ պահելը: Վրաստանի ԱԳՆ-ը ողջունում է ստեղծված ճգնաժամը հաղթահարելուն ուղղված Իրաքի իշխանությունների ու միջազգային հանրության ակտիվ արձագանքը:

Վրաստանի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ համապատասխան գործողությունների շնորհիվ կհաջողվի խուսափել հումանիտար աղետից: Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ խստապես դատապարտում է ահաբեկչության ամեն երևույթ, այդ թվում նաև էթնիկ ու կրոնական հենքով կատարված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031