Բաժիններ՝

Հնդկաստանը ցանկանում է ազատ առևտրի գոտու ստեղծել Մաքսային միության հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանը բանակցություններ է վարում Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր կնքելու շուրջ և հուսով է, որ կհաղթահարվեն այդ ճանապարհին իր առջև ընկած խոչընդոտները, որոնք առաջացել են ոչ իր մեղավորությամբ:

Այս մասին հայտարարել է Բելառուսում Հնդկաստանի դեսպան Կումար Բհարտին: Նրա խոսքերով՝ Հնդկաստանը միաժամանակ բանակցություններ է վարում Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի հետ: Դիվանագետն ընդգծել է, որ Հնդկաստանը շատ է ցանկանում ստորագրել տվյալ պայմանագիրը:

Նա հույս է հայտնել, որ կկարգավորվեն կողմերի միջև առաջացած հակասությունները, և Հնդկաստանն ու Մաքսային միության երկրները կկարողանան ստորագրել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր: 2013 թվականի մարտին Հնդկաստանի ԱԳՆ-ը ցանկություն էր հայտնել Մաքսային միության հետ ստորագրել տնտեսական բազմակողմ համագործակցության մասին համաձայնագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս