Բաժիններ՝

ԳՊՄԻ ռեկտորը պնդում է, որ բազմաթիվ մանրամասներ է պարզել եղբոր սպանության հանգամանքների վերաբերյալ. ԳԱԼԱ

Հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում ԳՊՄԻ ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող ռազմական ոստիկանության պաշտոնյա Արման Կատունյանի նկատմամբ, ինչպես հայտնի է՝ ՇՄ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որպես խափանման միջոց կիրառեց 2-ամսյա կալանքը:

Վարդևան Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, թե այս ընթացքում բազմաթիվ տեղեկություններ է պարզել իր եղբոր ու Արման Կատունյանի կնոջ միջեւ եղած հարաբերությունների, անձնական շփումների վերաբերյալ: Եվ այն, որ իբր Հ. Գրիգորյանը սիրահետել է Կատունյանի կնոջը եւ երկկողմանի շփում չի եղել, ըստ Վ. Գրիգորյանի՝ չի համապատասխանում իրականությանը:

«Չկա էդպիսի բան, հազար հատ փաստ գոյություն ունի իրենց հանդիպման վայրի մասին, հեռախոսազանգերը, երեք տարի անընդմեջ էդ աղջիկը զանգահարել է առավոտից իրիկուն, այդ փաստերը բոլորը կան, ինչ ուզում է ասեն, վերջապես 21-րդ դարում ենք ապրում, ու եթե դա ինձ է հաջողվել պարզել, ուրեմն չեմ կասկածում, որ նախաքննական մամինը հիմա միլիոնավոր փաստեր կունենա»,- ասել է ԳՊՄԻ ռեկտորը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031