ԱՄՆ-ին ու ԵՄ-ին մտահոգել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա ճնշման ուժեղացումը. աղբյուր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնը ԵՄ-ի գծով իր գործընկերների հետ անցկացրել է խորհրդակցություն՝ կապված Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ճնշման ներկայիս կամպանիայի հետ:

Այս մասին գործակալությանը հայտնել են Վաշինգտոնում նրա դիվանագիտական աղբյուրները, որոնց պնդմամբ՝ ամերիկացի ու եվրոպացի դիվանագետներն ակնդետ հետևում են Ադրբեջանում տեղի ունեցող դեպքերին:

ԱՄՆ-ում քաղաքական գործիչներն ու դիվանագետները մեծապես մտահոգված են Իլհամ Ալիևի կառավարության կողմից քաղաքացիական հասարակության վրա ճնշումն ուժեղացնելու, քննադատող ձայները խեղդելու նրա ձգտման կապակցությամբ:

Դիվանագիտական աղբյուրը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, գործակալությանը հայտարարել է. «Դա մարդու իրավունքների վրա ամենալուրջ ճնշումն է վերջին տարիներին: Կառավարությունը սկսել է արևմտյան դոնորներից դրամաշնորհ ստացած յուրաքանչյուրի որս:

Դա սկսվեց այն բանից հետո, ինչ Արմուտքը քննադատեց նախորդ տարի Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները: Կառավարությանն առավել ուժեղ քննադատողներն արդեն իսկ վերցված են կալանքի տակ, նրանց դեմ ներկայացված են հնարովի մեղադրանքներ»:

Ներկայումս ԱՄՆ-ի, ԵՄ-ի և տարածաշրջանային այլ գործընկերների ներկայացուցիչները դիտարկում են իրավիճակը կարգավորելու և ազատ ու արդար հասարակություն կառուցել ձգտող Ադրբեջանի քաղաքացիներին աջակցելու ուղիները:

Տեսանյութեր

Լրահոս