
Վնասվածքներ` ավտոտնակում բենզինով լցված տարայի պայթյունի հետևանքով

Օգոստոսի 12-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվածքներով և վերքերով իրենց մոտ են տեղափոխվել 1958 թ. ծնված Դերենիկ Բ.-ն և 1966 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Դերենիկ Բ.-ի ավտոտնակում բենզինով լցված տարայի պայթյունի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն