IHH-ն ընդգծել է, որ պատրաստվող ակցիան խաղաղ է և ոչ պետական:
«Գյուղ մտնող առաջին ընտանիքները ձեռքներին սպիտակ դրոշ էին պահել: Հետո նրանք այդ դրոշը տեղադրեցին գյուղում մի բարձր հատվածի վրա, որ Բերքաբերից նկատելի լիներ եւ այդպիսով ազդարարեցին, որ պարտված են եւ խնդրում են իրենց վրա չկրակել»:
Եվս 1848-ը վարակվել են:
ՀՀ ԱԻ նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) հետ համատեղ սկսում է իրականացնել «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրը:
Օգոստոսի 11-ին, ժամը 09.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա և թողնելով անօգնական վիճակում` հեռացել է:
Այս քայլն անելու համար նա ունի մի քանի պատճառներ: Նախ` ամբողջ աշխարհը կխոսի Թուրքիայից և ոչ թե Հայաստանից ու Հայոց ցեղասպանությունից, Էրդողանը կմտնի պատմություն, իբրև խաղաղության աղավնի
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը կարծում է, որ տարածաշրջանում ստեղծված բարդությունները ընդհանուր առմամբ պայմանավորված են աշխարհաքաղաքական իրավիճակի անկայունությամբ: «Քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, ոմանք կարծում են, որ իրենց թույլատրված է իրավիճակը փոխել ուժային ճանապարհով», – ասում է քաղաքական գործիչը: Նրա խոսքերով, Ադրբեջանը Բիշքեքի արձանագրության ստորագրման պահից սկսած սպառնում է անցնել ռազմական գործողությունների և ուժեղացնում է սպառազինությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մետաքսեի ընտանիքին՝ բազմավաստակ բանաստեղծուհի, նվիրյալ հայրենասեր և հասարակական գործիչ Մետաքսեի մահվան կապակցությամբ:
Ինչ վերաբերում է գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալմանը, ապա Արամ Հարությունյանը չի համարում, որ Պուտինը տեղյակ չի եղել դրանից, կամ չէր ճանաչում Լ. Հայրապետյանին: «Արդեն մեկ ամիսը լրանում է, նոր են հայաստանյան իշխանությունները արձագանքում, երբ վաղուց էր պետք դա անել: Այն դեպքում, երբ Լևոն Հայրապետյանը այն բարերարն է եղել, որը շենացրել է Արցախը: Չեմ կարծում, որ Պուտինը իրեն չճանաչեր, առավել ևս՝ այդ աղմկահարույց գործի հետ կապված»,- ասաց նա:
Շաքարավազի բեռնաթափման պահին օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով բեռն ուղեկցող փաստաթուղթ են պահանջել. տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, ըստ դուրս գրված հարկային հաշվի, «Արմսվիթ»-ին մատակարարվել է 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումք, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Արմսվիթ»-ի պահեստում արդեն իսկ բեռնաթափվել էր 5500կգ հումք:
Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այսօրվանից:
Օգոստոսի 12-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 9-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից Կապան-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին կանգնեցվել է 1958 թ. ծնված Զարզանդ Մ.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերված շուրջ 26 խմ փայտանյութի օրինականությունն ստուգելու նպատակով ավտոմեքենան բերվել է բաժին:
Որոշում ընդունում է միայն մեկ մարդ՝ ռուսական պետության ղեկավարը:
«Ռուսական կողմի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի նախաձեռնությունը հստակ ազդանշան դարձավ առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորումն այլընտրանք չունի և խաղաղարար ջանքերի խաթարման ցանկացած փորձ անթույլատրելի է: Կարևոր է, որպեսզի տվյալ ազդանշանը հասնի Ադրբեջանի ղեկավարությանը, որը դեռևս հանդիպման նախօրեին սպառնում էր ռազմական գործողությունների վերսկսմամբ»:
Օգոստոսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և Ուկրաինայի դեսպանության քաղաքական հարցերով խորհրդական Ռոման Իգոր Սվյատոսլավովիչը:
Վրացիներն էլ իրենց անցակետն են փակել, քանի որ կուտակումը հասել է մինչեւ իրենց սահման:
Այս մասին հայտարարել է «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:
Դրանք հաշմանդամներին կտրամադրվեն անվճար հիմունքներով: Հաշմանդամների համար նախատեսված կայանատեղիների կահավորումը մեկնարկել էր հուլիսի 1-ին և այժմ ամբողջությամբ ավարտված են: Ըստ այդմ, պատրաստվել է նաև հաշմանդամների մեքենաներին փակցվող տարբերանշանը, որն ստանալու համար վերոնշյալ անձիք, ավագանու սահմանած կարգով, կարող են դիմել Երևանի քաղաքապետարան` ներկայացնելով Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Մասնագետների խոսքերով՝ այն ունակ է վայրկյանում կատարել մինչև 4.4 տրիլիոն կադր:
«Ես կարող եմ ասել, որ այս ամեն ինչին տրվել է ժամանակավոր հանգիստ, անդորր, որին ինչ կհետևի, շատ դժվար է ասել, քանի որ ոչ մի անգամ մենք չկարողացանք հաստատուն կերպով խաղաղություն հաստատել: Խաղաղությունը վաստակում են, այլ ոչ թե պայմանավորվում են դրա համար»:
Պարբերականն ուշադրություն է հրավիրում, որ ԱԶԿ-ը Թուրքիայում իր կառավարման 12 տարվա ընթացքում (2002 թվականի աշնանից) 9-րդ անգամ է հաղթում ընտրություններում:
Լուկաշենկոն հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել է, որ այդ ապրանքները չեն կարող Բելառուսի տարածքի միջոցով հայտնվել Ռուսաստանում:
Օգոստոսի 12-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «10 և11-րդ կողերի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Կարեն Ս.-ն:
Ամերիկացի լրագրող Ջեյմս Օ’Կիֆը որոշել է անձամբ ստուգել, թե որքանով են հավաստի սահմանի անվտանգության վերաբերյալ ամերիկացի քաղաքական գործիչների արած հայտարարությունները:
Դժվարին պահերին երիտասարդությունն է առաջադրում նոր գաղափարներ, ընտրում դրանք կյանքի կոչելու ուղին, ու գնում է խորհրդակցելու ավագների հետ, ովքեր իրենց իմաստնությամբ զգուշացնելով հեռու մնալու տարբեր փորձություններից` թիկունք են կանգնում ձեզ:
Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում՝ հանուն մեր երկրների ու ողջ տարածաշրջանի բարօրության:
Թուրքիայի մի շարք քաղաքացիներ դիմել են Ադրբեջանի ՊՆ-ին՝ իրենց շփման գիծ ուղարկելու խնդրանքով:
Անցած գիշեր և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Սիրիայում ու Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբուբաքր ալ-Բաղդադին պատերազմ է հայտարարել Թուրքիային: