Բաժիններ՝

Մուբարաքը հերքել է, թե 2011 թվականին հրաման է արձակել ցուցարարների վրա կրակ բացելու մասին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հայտարարել է, որ հրաման չի արձակել 2011 թվականի հեղափոխության ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած ցուցարարների վրա կրակ բացելու մասին:

Հեղափոխությունն ավարտվել էր Մուբարաքի 30-ամյա կառավարման ավարտով: Մուբարաքը հիշեցրել է, որ իր կյանքի 62 տարիները նվիրել է երկրին՝ սկսած ռազմական սպա հանդիսանալուց մինչև երկրի նախագահ: Մուբարաքի, ինչպես նաև նրա որդիների ու բարձրաստիճան այլ անձանց դատավճիռը հրապարակվելու է սեպտեմբերի 27-ին:

Մուբարաքը Մոհամեդ Մուրսիի նախագահության ժամանակ մեղադրվել է մի շարք հանցանքներու, ինչի համար էլ 2012 թվականի հունիսի 2-ին դատապարատվել է ցմահ ազատազրկման:

Մայիսին եգիպտական դատարանը նրան դատապարտեց մինչև 3 տարվա ազատազրկման՝ կապված կոռուպցիայի հետ: Ներկայումս Մուբարաքին պահում են տնային կալանքի տակ, Մաադիի ռազմական հոսպիտալում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս