
Տավուշի սահմանագոտու բնակիչներին զենք կտա՞ն

tesankyun.am-ը գրում է. Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի այցելության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից կոթեցիները խնդրել էին իրենց զենք բաժանել:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը, ով բարձր է գնահատում սահմանը հսկելու հայ սահմանապահների կարողությունները, կարծում է, որ զենքը պետք է բաժանել միայն օրենքով սահմանված կարգով:
Մարզպետի խոսքով ոչ միայն Կոթիի, այլեւ սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներին զենք կտրամադրվի, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Նրա խոսքերով՝ սակայն դրա համար պետք է սահմանել ընթացակարգ, որպեսզի պատշաճ ձեւով վերահսկողություն իրականացվի: