Ադրբեջանի նաախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:
Սրանից առաջ ֆրանսիական Le Parisien թերթը հայտնել էր, որ Օլանդը պլանավորել է Գայեի հետ ամուսնանալ իր 60-ամյակին՝ օգոստոսի 12-ին:
Հուլիսի 22-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել է դիմացից ընթացող «ԿամԱԶ»-ի հետնամասին:
«Կրկնում եմ՝ բոլոր նրանք, ովքեր այսօր ընդնում են, որ Ռուսաստանը ոստնահարում է Հայաստանի շահերն ու անվտանգությունը, բայց պնդում են, որ այլընտրանք չկա Ռուսաստանին, վաղն էլ ասելու են, թե այլընտրանք չկա Թուրքիային, հետո էլ Ադրբեջանին զիջումների հարցում»:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 311 հոդվածի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձերբակալված անձանց կասկածում են լրտեսությամբ զբաղվելու ու ապօրինի գաղտնալսումներ իրականացնելու մեջ:
Ասլան Ջանջըն խոսեց այն մասին, թե ինչ սկզբունքով են համշենահայերն անվանակոչում իրենց զավակներին. «Ինչպես հայտնի է` համշենահայերն իսլամացվել են 17-18րդ դարերում, որի արդյունքում կիրառում են հիմնականում թուրքական անուններ: Կան հատուկենտ օրինակներ, երբ Թուրքիայում ապրող համշենահայերը իրենց զավակներին հայկական անուններ են տալիս: Կոնկրետ իմ ազգանունը հայերեն «ճանճ» բառից է: Համշենահայերենում «ջանջ» նշանակում է մեղու. նախնիներս նախկինում զբաղվել են մեղվաբուծությամբ»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:
Հաստատվել է, որ Լիտվան եվրոգոտի է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից:
Կառավարությունը քննարկում է երեք տարբերակ, թե Ռուսաստանն ինչպես կարող է պաշտպանել իր ներքին շուկան:
Գազայի սպանդը լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից՝ ստեղծելով տեղեկատվականի եւ զինվորաքաղաքականի միջեւ զգալի տարբերություն: Լրատվական բաց համակարգն այս օրերին, լուրերի արտահոսք փակելը, զոհերի ազգային պատկանելիությունը կեղծելը դժվար իրականցվելիք գործողություններ են: Պատերազմական գործողությունների դիմելու հիմնավորումներն են, որոնք հակադրվում են իրար, ողողում են տեղեկատվական դաշտը, անվերջ մեկնաբանում են ինքնապաշտպանվելու իրավունքը: Սակայն արդյունքը եւ հեռարձակվող պատկերները միանշանակ ընդգծում են Իսրայելի բանակի կողմից պաղեստինցի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի առաջացրած հետեւանքները:
Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցի Դիլհամ Ասկերովը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով` առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Առնեկիլդե Հանսենը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 25-ին ժամը 9.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 10 և 11-րդ փողոցների, Մանթաշյան փող. և 1-ին նրբանցքի, Գ.Նժդեհի 1-19, Եղբայրության 9, 11, 13, Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18, Բագրատունյաց 11, 39, Եղիշե Թադևոսյան 1-9, Արարատյան 1-10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Բագրատունյաց փողոցի մյուս հասցեներում կդիտվի ջրի ճնշման անկում:
«Էդ օրը գործից հետո տուն էինք գնում ես ու ընկերս։ Ես շատ դանդաղ էի գնում, տեսա ԲՄՎ-ն, էդ մեքենան էլ շատ դանդաղ էր գնում, երեւի 40 արագությամբ։ Հետո տեսա ԲՄՎ-ն սվետոֆորի տակ կանգնած էր, Եղվարդի ունիվերմագից մի քիչ վերեւ էր։ Ինքը սվետոֆորից շարժվել, գնացել է, հետո տեսա, որ ԲՄՎ-ի ռադիատորից ծուխ է ելնում, արագացրի մեքենան, որ տեսնեմ՝ ինչ ա եղել, տեսա՝ վթարայինն ա միացրել, մտածեցինք՝ ՃՈ-ն ա կանգնացրել։ Հետո, որ մոտիկ եկանք, տեսանք՝ վթար ա եղել։ Նիվի մեջից մարդիկ գոռում էին՝ օգնեք, օգնեք, չէին կարողանում դռները բացել, սղմվել էին մեքենաները։ Աղջկան ենք մեջից հանել ես ու ընկերս ու դրել մայթին։ Քաշեցինք, բացեցինք, դուռը ջարդեցինք, հանեցինք էն մյուս աղջկան, որին ոչ մի բան չի եղել, հետո հանել ենք Հայկին, շոֆերի կողքն էր նստած։ Հետո սիդելնիկները ջարդել ենք, էդ տղերքին ենք հանել, հետո վարորդին»,- ասել է վկան։
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը:
Հետխորհրդային տարածքում, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում պարբերաբար շարունակվող նմանօրինակ բռնությունները չեկիստական գործելակերպին հարիր վերապրուկներ են, որոնց շուտափույթ հաղթահարումը օրվա հրամայականն է: Քաղաքական բանտարկյալներ Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի, Վարդան Պետրոսյանի եւ այլակարծիք մյուս քաղաքացիների հետապնդումները, որոնք թելադրված են մեր պետության անվան տակ գործող իշխանության կողմից, ոչ այլ ինչ են, քան թշնամական բռնարարք հայ ժողովրդի եւ նրա շահերի դեմ:
Այս մասին այսօր Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պռոդանը:
2014 թ. հուլիսի 21-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Գ.Կարախանյանի, կայացավ հայցվոր Վանյա Կարապետյանի՝ զինծառայության ընթացքում ստացած ֆիզիկական և բարոյական վնասների փոխհատուցման, ինչպես նաև բաց թողնված օգուտի բռնագանձման գործով առաջին նախնական դատական նիստը: Հայցադիմումը ներկայացվել է հայցվորի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և […]
Այս մասին հայտարարել է Հակահաբեկչական գործողության շտաբի ներկայացուցիչ Ալեքսեյ Դմիտրաշկովսկին:
Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության առափնյա պաշտպանության С001 պարեկանավը մեկնել է ռուսական Մախաչկալա նավահանգիստ:
Է. Հովհաննիսյանի խոսքով՝ միաժամանակ խստացել են վարչական որոշ իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերը: Օրինակ՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ հեռախոսակապից օգտվելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, կանգառից դուրս կանգառ կատարելը՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ծխելու համար տուգանքի չափը ևս նախատեսվում է բարձրացնել և այլն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում հարցաքննվում է գործով տուժող ճանաչված ոստիկան Արսեն Սարգսյանը, ում խոսքով՝ ինքն աշխատում է ՀՀ ոստիկանույթան ՊՊԾ 4-րդ գումարտակում:
«Ռուսաստանում աշխատելու պատճառով նրան հազվադեպ էինք տեսնում: Բայց երբ գալիս էր, հանդիպում էինք: Նա որպես հարկադիր վերաբնակ եկել է Քառվաճարից: Այստեղ նա ազգականներ, տուն, ընտանիք և բազմաթիվ ծանոթներ ունի: Չինարլըի 7 հազար բնակիչներից յուրաքանչյուրը նրան ճանաչում է»:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը դեռևս նախաքննական փուլում է, սակայն դիմող կողմի՝ Սմբուլ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն իսկ փորձ է արվում գործը «ջրել»: Նա այդ մասին նամակ է գրել գլխավոր դատախազին և Սերժ Սարգսյանին ու խնդրել փոխել քննիչ Զավեն Թադևոսյանին, քանի որ նա ի զորու չէ դիմակայել ճնշումներին: Նրան ստիպում են «ջրել» գործը:
ՄԱԿ-ի գործակալությունը կարևորել է տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելը:
Շառլ Ազնավուրը մտահոգություն է հայտնել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման առիթով՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:
Տեղյակ եմ տեղի ունեցածից, ինձ համար շատ մեծ ցավ է: Անչափ մեծ հարգանք ունեմ Վադանի հանդեպ, շատ եմ սիրում իր գործերը, իսկապես տաղանդավոր է, և դերասանի համար մեծ ողբերգություն է բեմի փոխարեն հայտնվել դատավարության դահլիճում: Խորհուրդ եմ տալիս նրան նույնիսկ այդ պայմաններում չընկճվել, պահել ոգին:
Բանդայի գործով» ամբաստանյալ Դավիթ Գալստյանն այսօր՝ հուլիսի 23-ին, դատարանի դահլիճում ինքնավնասում է արել։
Գյուղապետի խոսքով՝ շատ գյուղացիներ վարկերը փակելու խնդիր ունեն. «Հիմա Արամուսի բնակիչների 70 տոկոսը վարկի տակ է: Դա շատ ծանր է գյուղացու համար: Եթե պայման կապեն Աստծու հետ, որ հանկարծ կարկուտ չլինի, կարող է ինչ-որ մի ձև վերցնեն ու կարողանան տակից դուրս գալ: Բայց Արամուսի 70 տոկոսը վարկի տակ է»: