Բաժիններ՝

Թուրքիայում գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում երկու օրում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման համակիրների դեմ տարբեր նահանգներում իրականացվող գործողության արդյունքում ձերբակալվածների թիվը հասել է 103-ի: Թուրքիայի 22 նահանգում երեկ գյուլենականների դեմ սկսվել էր միաժամանակյա հատուկ գործողություն՝ միտված կադրային մաքրումներ իրականացնելուն:

Ձերբակալվածների թվում հայտնվել են նաև Ստամբուլի ոստիկանության նախկին ղեկավար Էրքան Էրչըքթըն և թուրքական հետախուզության ստամբուլյան մասնաճյուղի նախկին ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը: Ձերբակալված անձանց կասկածում են լրտեսությամբ զբաղվելու ու ապօրինի գաղտնալսումներ իրականացնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031