Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հաջորդ փուլը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկելու սեպտեմբերի 1-ին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը: Նրա խոսքերով՝ այդ հանդիպմանը նախորդելու են փորձագետների մակարդակով խորհրդակցությունները:

Հուլիսի կեսին Իրանն ու «Վեցյակը» բանակցությունների 6-րդ փուլի արդյունքներով չկարողացան համաձայնության գալ և Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչև հուլիսի 20-ը, ինչի մասին հայտարարվել էր ավելի վաղ: Այժմ Իրանն ու «Վեցյակը» պայմանավորվել են բանակցային գործընթացը շարունակել մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ը:

2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու «Վեցյակը» Ժնևում համաձայնեցրին գործողությունների համատեղ պլանը, որը նախատեսում էր Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի երաշխավորում՝ իսլամական հանրապետության դեմ սահամանված միջազգային պատժամիջոցների չեղյալ հայտարարելու դիմաց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031