Բաժիններ՝

Ուկրաինայի արևելքում գործող զինյալները կործանել են երկու մարտական ինքնաթիռ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքում գործող զինյալները կործանել են ուկրաինական երկու մարտական ինքնաթիռ: Այս մասին հայտարարել է Հակահաբեկչական գործողության շտաբի ներկայացուցիչ Ալեքսեյ Դմիտրաշկովսկին:

Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ իրենք պարզում են տեղի ունեցածի հանգամանքները: Ուկրաինայի ՊՆ-ը հայտնել է, որ նախնական տվյալներով, այդ ինքնաթիռների երկու օդաչուները դիմել են կատապուլտի օգնությամբ, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանք վայրէջք են կատարել զինյալների վերահսկած տարածքում:

Նախնական տվյալներով՝ կործանվել են «Սու-25» տիպի երկու կործանիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031