
ԵՄ-ը պաշտոնապես հաստատել է, որ Լիտվան դառնալու է եվրոգոտու 19-րդ երկիրը

ELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պաշտոնապես հաստատել է, որ Լիտվան դառնալու է եվրոգոտու 19-րդ երկիրը: Հաստատվել է, որ Լիտվան եվրոգոտի է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից:
Լիտվայի ազգային արժույթը՝ լիտը, ներկայումս հաստատված հարաբերակցությամբ փոխարինվելու է եվրոյով: 1 եվրոյի փոխարժեքը կազմելու է 3.4 լիտ: Եվրախորհրդարանը մեկ շաբաթ առաջ հավանության էր արժանացրել եվրոգոտու մեջ մտնելու Լիտվայի ձգտումը: Քվեարկության ժամանակ դրան աջակցել էր 545 օրենսդիր:
2015 թվականի հունվարի 1-ին Լիտվայում մեկնարկելու է անցումային ժամանակաշրջանը, երբ երկրում ապրանքների ու ծառայությունների համար հնարավոր է լինելու վճարել ինչպես լիտով, այնպես էլ՝ եվրոյով, սակայն մանրը վերադարձնելու են միայն եվրոյով: Բոլոր անկանխիկ գումարները հունվարի 1-ին փոխարինվելու են եվրոյով: