Բաժիններ՝

Պուտինին մոտ կանգնած օլիգարխները սկսել են իրենց ակտիվները դուրս բերել Լոնդոնից. The Daily Telegraph

The Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած ռուսաստանցի խոշոր գործարարները սկսել են իրենց ակտիվները դուրս բերել Լոնդոնից: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ Պուտինին մոտ կանգնած այդ գործարարները վախենում են պատժամիջոցների տակ ընկնելուց, ինչի համար էլ որոշել են գնալ այդ քայլին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեկ եվրոպական երկրներին կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նախագահի «ընկերների» նկատմամբ:

Լոնդոնյան ընկերությունները սկսել են վերանայել Ռուսաստանի հետ արդեն իսկ կնքած գործարքները և հրաժարվում են ռուսական ընկերությունների հետ նոր հարաբերությունների մեջ մտնելուց:

Բանկերն իրենց հերթին սկսել են ստուգել հաճաախորդների ցուցակները՝ չխախտելու համար արդեն իսկ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև ստուգել պայմանագրերի պայմանները, որպեսզի հասկանան, թե ինչ հետևանքներ կունենա դրանց խզումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031