
Ռուսաստանը կոշտ պատժամիջոցներ է պատրաստում Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի նկատմամբ

RBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայից, Մոլդովայից ու Վրաստանից Ռուսաստան ներկրվող ապրանքների հանդեպ ոչ զրոյական մաքսատուրքեր սահմանելը չի հանդիսանա Ռուսաստանի միակ հնարավոր պատասխանն այդ երկրների կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելուն:
Մոսկվան կարող է արևմտյան պատժամիջոցների օրինակով սահմանափակել հարևանների հետ առևտուրը, ինչի մասին վկայել են կառավարական փաստաթղթերը: Սակայն այդ սցենարը կարող է քաշքշուկներ առաջացնել ԱՀԿ-ում:
Կառավարությունը քննարկում է երեք տարբերակ, թե Ռուսաստանն ինչպես կարող է պաշտպանել իր ներքին շուկան այն բանից հետո, ինչ ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի և Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրերը:
Ոչ զրոյական մաքսատուրքեր սահմանելուց բացի, չի բացառվում, որ կարող է չեղյալ հայտարարվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների համար ազատ առևտրի մասին պայմանագիրը: Երրորդ տարբերակն ամենակոշտն է և փաստացիորեն նշանակում է որոշակի ապրանքային խմբերի ներկրման լիակատար արգելք: