ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չի խանգարի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հունիսի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը:
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները հանկարծակիի են եկել այն բանից հետո, ինչ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներն այս շաբաթ Իրաքում գրավեցին երկու խոշոր քաղաք:
Այս մասին նշված է ԵՄ-ի կայքում տեղ գտած հաղորդագրությունում:
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր տուժողներից ներկայացել էր միայն Արթուր Հակոբյանը: Վերջինս դատական նիստի ավարտից հետո դատարանի դահլիճից դուրս գալու ընթացքում ասաց. «Մի քիչ քեզ հավաք պահի, թե չէ գիտես դու՝ ինչ ա լինելու: Սրա վերջը սաղդ էլ գիտեք, թե ինչ է լինելու: Ձեզ հավաք պահեք: Չմոռանաք, որ երկու հատ 16 տարեկան էրեխու գլուխ եք կերել: Իսկ ով որ մոռանում ա, թող իրա ընտանիքին լինի»:
«Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներն Իրաքի հյուսիս-արևելքում ընկած Դիյալլահ նահանգում գրավել են ևս երկու քաղաք՝ Ջալաուլա և Սաուդիա:
Արամ Կարապետյանի դիտարկմամբ՝ առաջին հարցը, որ պետք է դրված լիներ նրանց պահանջների մեջ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն է, և ոչ միայն. «Ոչ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, դա արդեն երեկվա հարց է, դա, անխոս, միշտ պետք է լինի: Պետք է բարձրացնեին Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, բացառեին Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Այսինքն՝ շատ կարևոր է կարծիքը (թեկուզ և իմ կարծիքի հետ չհամընկներ), թե ինչ են իրենք տեսնում արտաքին դաշտում: Ճի՞շտ է, որ մենք գնում ենք Մաքսային միություն, եթե ճիշտ է, ի՞նչ է պետք անել՝ օր առաջ դա իրականացնելու համար: Համակարգային ի՞նչ փոփոխություններ են մեզ անհրաժեշտ, ի՞նչ պահանջներ պետք է դնել համակարգային փոփոխությունների համար»:
Ճանաչված հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-27-ին Կանարյան կղզիներում կմեկնարկի «Starmus» գիտական երկրորդ փառատոնը, որին կմասնակցի հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը (Stephen Hawking): Գարիկ Իսրաելյանը վերջերս Քեմբրիջում հանդիպել է բրիտանացի գիտնականին, և հանդիպման ընթացքում աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը ցանկություն է հայտնել ներկա գտնվել փառատոնին:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը:
ԵՄ-ը շահագրգռված է ստանալ հավելյալ ծավալներ, որոնք կարող է ապահովել «Անդրկասպյան» գազատարը:
Հունիսի 13-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Խանզադյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս նամակով մենք պահանջում ենք հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային ու եվրոպական պարտավորությունների իրականացմանը և փրկել Երևանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եզակի պահպանված կառույցները։ Հակառակ դեպքում նախաձեռնությունը պարտավորված կլինի ՀՀ օրենսդրության շրջանակում իրականցնել քայլեր` իրացնելու համար մշակութային ժառանգության նկատմամբ Սահամանադրությամբ ամրագրված դրույթները։
Այն իր մաքրության և այլ չափանիշների շնորհիվ կարող է համարվել երբևէ հայտնաբերված ալմաստներից ամենաարժեքավորը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը:
Ցավով արձանագրում ենք, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակը և իշխող կուսակցության պատգամավորները չեն տիրապետում ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին և իրենց լուռ համաձայնությամբ խրախուսում են մեր երկրում մեկ այլ պետության ներկայացուցչի սանձարձակ պահվածքը։ Հերմինե Նաղդալյանը, Կարինե Աճեմյանը, Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը և հայկական կողմից հանդիպմանը ներկա մնացած մասնակիցներն իրենց կեցվածքով կասկածի տակ են առել ՀՀ ինքնիշխանությունը։
Պատի կառուցումը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «Նիվա» մակինիշի ավտոմեքենայում գազի բալոնի տեղադրման թույլտվություն չի եղել: Նրա խոսքով՝ երկու երիտասարդ տղաների մահվան պատճառը նաև գազի բալոնն է եղել. «Եթե գազի բալոնը չլիներ, տղաները չէին մահանա»:
Աշոտյանն անդրադարձել է կրթության բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռնակարին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարևոր հարթականերից մեկն է:
Ասոցացման համաձայնագիրը դրական համաձայնագիր է, ինչը նշանակում է, որ այն լրացնում է Մոլդովայի հետ հաստատված միջազգային հարաբերությունները:
Այս մասին Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուկրաինայի Նավթոգազ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը:
«Ինչո՞ւ Ռուսաստանի քայլերը մեծացրեցին պատերազմի վերսկսման հավանականությունը և սպառնալիքը մեր ազգային անվտանգության համար: Դրա պատճառը Ադրբեջանին զենք մատակարարելն է: Հայկական, այսպես ասած, փորձագետները և որոշ իշխանահպատակ գործիչներ շարունակում են հեքիաթներ պատմել, թե ռազմական հավասարակշռությունը պահպանվում է: Հավասարակշռություն չկա»,- ասում է Իգոր Մուրադյանը:
Ռուսաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի հակամարտության ապաէսկալացման ուղղությամբ:
Շատ շատերին եմ տեսել, որ ասում են՝ գնանք զինված ապստամբության միջոցով ազատենք Շանթին ու տղերքին, բայց ո՞նց անենք, ո՞ւմ հետևից գնանք, ո՞վ լիդեր լինի: Լսե՛ք: Տղեն սենց պիտի՛ լինի: Տղեն մեծ-մեծ չպիտի՛ խոսա, տղեն պիտի՛ ասածը անի:
Պահեստազորի գնդապետ, խարդախության համար մեղադրվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր՝ հունիսի 13-ին, հերթական անգամ ընդմիջվեց սկանդալով։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն պաղպաղակի շուկայում: Ուսումնասիրվել է տարբեր իրացման կետերից ձեռք բերված պաղպաղակների մակնշումը: Հայտնաբերված խախտումները դասակարգվել են մի քանի հիմնական ուղղություններով՝
Գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ ասաց, թե պատճառաբանություններն անհիմն են, Վարդան Պետրոսյանը «150 անգամ կարող էր ցուցմունք տալ»: Վթարի՝ բանուկ մասում լինելու մասին հայտարարությունը զայրացրեց գործով տուժող Արթուր Հակոբյանին: «Երկու հոգու գլուխ է կերել, ո՞ւմ ես պաշտպանում»,- ասաց տուժողը:
Ժամը 12:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ, 29-ամյա Սպարտակ Սահակյանը, վարելով Mercedes մակնիշի 20 ՏՍ 940 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե սյանը:
Արդեն 10 օր է անցել, ինչ Վրաստանի արդարադատության նախարարը որոշում է կայացրել օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանին Հայաստան վերադարձնելու մասին, սակայն առայժմ որեւէ նորություն չկա։
«Ես շատ չեմ կարևորում Կիսելյովին: Իմ կողմից անընդունելի է «Համմերի» մուտքը ԱԺ բակ»,- այսօր այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ տաքսիստի մասին կամ Կիսլյովի մյուս ելույթներին լուրջ չի վերաբերում, էական նշանակություն չի տալիս:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ատրճանակով կրակելիս ամբողջությամբ գտնվել եմ գիտակից վիճակում և կրակ եմ արձակել միայն 4-5 տղամարդ ոստիկանների ուղղությամբ և ես ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ կրակ չեմ արձակել, որը ոստիկանության բաժնում փորձում են փաթաթել իմ վզին: Ես արժանապատիվ անձնավորություն եմ և իմ կյանքում ընդհանրապես կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել ու չեմ բարձրացնի, դա ներկայիս ոստիկանության աշխատելու և անձին նվաստացնելու մեխնիզմն է»: