Բաժիններ՝

ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է հերթական 250 միլիոն եվրոն

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը սկսել է Ուկրաինային հատկացնել վարկի երկրորդ տրանշը՝ 250 միլիոն եվրո: Այս մասին նշված է ԵՄ-ի կայքում տեղ գտած հաղորդագրությունում:

Գումարը հատկացվում է այս տարվա մայիսի 13-ին Եվրևահանձնաժողովի ու Ուկրաինայի նոր իշխանությունների ներկայացուցիչների միջև ստորագրված համաձայնագրին համապատասխան:

Սկզբնական շրջանում ԵՄ-ը խոստացել է Ուկրաինային հատկացնել 11 միլիարդ եվրո: Առաջին տրանշը՝ 100 միլիոն եվրո, հատկացվել է մայիսի 20-ին: Հունիսի 10-ին Եվրահանձնաժողովը 500 միլիոն եվրո պարտք էր վերցրել՝ Ուկրաինային օգնելու համար:

ԵՄ-ը խոստացել է մնացյալ գումարները փոխանցել մայիսի 13-ի համաձայնագրի վավերացումից հետո: Բացի այդ, ավելի վաղ Ուկրաինային ևս երեք միլիարդ դոլար հատկացրել էր Արժույթի միջազգային հիմնադրամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս