Հունիսի 12-ին, ժամը 22.06-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության Հրապարակում գտնվող Էներգետիկայի նախարարությունից ծուխ է դուրս գալիս:
«А» խմբում կհանդիպեն նաեւ Մեքսիկայի եւ Կամերունի հավաքականները:
2014 թ. մայիսի 6-ին Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարևանությամբ հայտնաբերվել էր ՌԴ քաղաքացի, երաժիշտը Պավել Ալմազովի դին։ 168.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվել էր՝ արդյոք նրա մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կա՞ն մեղադրյալներ:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ ռուսաստանյան մեկուսարաններից մեկն է տեղափոխվել 41-ամյա նախկին «օրենքով գող» Նիկոլոզ Մելաձեն (Նիկա)։
Կրծքավանդակի ցավերը, որոնք ուղեկցվում են շնչառության հաճախականությամբ, քրտնարտադրությամբ, գլխապտույտով, սրտխառնոցով, նաև ճառագայթող ցավերով դեպի թիակ, կարող են վերագրվել սթրեսին, սակայն իրականում լինել սրտի իշեմիկ հիվանդության ազդանշան:
Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ: Իսկապես ինձ համար էլ զարմանալի ու անծանոթ մի վիճակ էր վերոնշյալ գանգատը: Նախ` պարզեցի, որ հիվանդի հոգեկան վիճակը կայուն է: Այնուհետև տեղեկացա, որ հիվանդի սեռական հարաբերության ժամանակ փռշտալու սովորությունն ունի մոտ 10 տարվա վաղեմություն, անմիջական կամ հավանական պատճառ չի նշում, հանդիպում է մշտապես և բոլոր զուգընկերների հետ հարաբերության ժամանակ, և այլն: Մեկ խոսքով, այն դարձել է իր սեռական կյանքի անբաժան մի մասը:
«Մենք ենք մեղավոր, որ մեր նկատմամբ այդպիսի պահվածք ունեն: Մեր այսօրվա կշիռը, որով այսօր ներկայանում ենք աշխարհին, ինչ-որ տեղ թույլ է տալիս, որ ամեն մեկը մտնի այստեղ ու իրեն տեր զգա: Դրա համար ես ոչ ոքի չեմ մեղադրում: Մենք ենք մեղավոր և մենք ենք թույլ տալիս, որ մեզ հետ այդպես վարվեն: Խնդիրը մեր մեջ է: Եվ կիսիլյովներին, բուշերին, օբամաներին, պուտիններին, նազարբաևներին հայհոյելով ոչինչ չի փոխվի: Դա մեր մեջ է: Մենք մեր պահվածքով թույլ ենք տալիս, որ յուրաքանչյուրն իրեն տեր զգա Հայաստանում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ինչպես են պատրաստվում շվեյցարական ամենաթանկ ժամացույցները և ինչու են մարդիկ տասնյակ հազարավոր դոլարներ վճարում դրանց համար։ Պատասխանը կգնեք «168 Ժամի»՝ Շվեյցարիայում արված ռեպորտաժից։
Անկեղծ ասած, երբ ԱԺ միջանցքներում տեսա այն աննկարագրելի սպասումը, որ պատել էր իմ որոշ պատգամավոր գործընկերների ու նաև լրագրողների, մի պահ ինձ թվաց, թե Դալայ Լաման է գալու Ազգային ժողով: Պարզվեց՝ Կիսելյովն է: Ինձ համար անհասկանալի է նման մարդուն Հայաստան հրավիրելու իմաստը և նպատակը, քանի որ անձամբ ես հիշյալ անձի հաղորդումները դիտելուց անձնական խորը նողկանք եմ ապրում, քանի որ այնտեղ առկա քծնանքի և ստորաքարշության այն դոզան, որ կա առ Պուտինը, չկար նույնիսկ ԽՍՀՄ-ում, և Բրեժնևին, Անդրոպովին, Չեռնենկոյին խորհրդային քարոզչամեքենան նման ստորաքարշ ձևով չէր քծնում, ինչպես Կիսելյովը՝ Պուտինին:
Այն, որ ընդդիմությունը տնտեսական ծրագիր հրապարակեց, ինչ-որ իմաստով աննախադեպ էր: Ընդդիմադիր քաղաքական ուժերը միայն նախագահական ու խորհրդարանական ընտրությունների շեմին են բնակչությանը երջանկացնում իրենց տնտեսական ծրագրերով: Եվ, որպես կանոն, դրանք պահին հարմար պոպուլիստական խոստումներ են: