Բաժիններ՝

Բառոզուն Ռուսաստանին կոչ է արել չպատժել Մոլդովային՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետ

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Քիշնևում Ռուսաստանին կոչ է արել միջոցներ չձեռնարկել Մոլդովայի նկատմամբ՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետ.

«Ասոցացման համաձայնագիրը դրական համաձայնագիր է, ինչը նշանակում է, որ այն լրացնում է Մոլդովայի հետ հաստատված միջազգային հարաբերությունները, չի մրցակցում ու չի միջամտում Մոլդովայի ու նրա յուրաքանչյուր այլ գործընկերոջ, այդ թվում նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին:

ԵՄ-ի ու Մոլդովայի միջև Ասոցացման համաձայնագիրն ամբողջովին համատեղելի է Քիշնևի ու ԱՊՀ-ի միջև ազատ առևտրի գոտու առկայության հետ»: ԵՄ-ն ու Մոլդովան պլանավորել են Ասոցացման համաձայնագիրը Բրյուսելում ստորագրել հունիսի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30