Բառոզուն չի կարծում, թե ՌԴ-ը կխոչընդոտի ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Վրաստանում վստահություն է հայտնել, որ հունիսի 27-ին ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չի խանգարի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացին.

«Ես չեմ ակնկալում, որ Ռուսաստանը կխոչընդոտի համաձայնագրի ստորագրմանը: Դա համաձայնագիր չէ ընդդեմ Ռուսաստանի, և մենք կարծում ենք, որ չկան համաձայնագրին խոչընդոտելու համար ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական պատճառներ:

Կարծում եմ, որ Ազատ առևտրի մասին համաձայնագրից կշահի ողջ տարածաշրջանը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի կառավարությունը լավ է հասկանում դա: ԵՄ-ին Վրաստանի ինտեգրումն ու նշված համաձայնագրի ստորագրումը ոչ մի կերպ չեն խանգարում Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորմանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30