Իմ կողմից անընդունելի է «Համմերի» մուտքը ԱԺ բակ. Վահրամ Բաղդասարյան

«Ես շատ չեմ կարևորում Կիսելյովին: Իմ կողմից անընդունելի է «Համմերի» մուտքը ԱԺ բակ»,- այսօր այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ տաքսիստի մասին կամ Կիսլյովի մյուս ելույթներին լուրջ չի վերաբերում, էական նշանակություն չի տալիս:

Նա նշեց, որ մեր մայրենի լեզուն հայերենն է, բայց չեն ժխտում, որ պետք է ուսումնասիրել նաև այլ լեզուներ:

Անդրադառնալով քառյակի պահանջին՝ համամասնականի անցնելու հետ կապված, Բաղդասարյանը դա պայմանավորեց սահմանադրական փոփոխություններով, որոնք լուծում են և՛ այդ, և՛ ընտրական ցուցակների խնդիրը: Ըստ նրա՝ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ:

Հարցին, թե ՀՀԿ խմբակցության ղեկավարն ուսումնասիրե՞լ է պատգամավորների մեկը մյուսի փոխարեն քվեարկելու խնդիրը Վ. Բաղդասարյանը պատասխանեց, թե իր հայտարարությունից հետո որևէ մեկը որևէ մեկի տեղը չի քվեարկել. «Նախորդ օրը քվեարկություն է եղել, եղե՞լ է նման բան: Մենք դրա կարիքը չունենք: Եթե ինչ-որ մեկին դուր գալու, ընկերական շարժեր և այլն, դա ֆրակցիային չպետք է վերագրել»:

Տեսանյութեր

Լրահոս