Օրերս ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Թեժ-Լեռ» կոչվող տարածքում մի քաղաքացի ծառ է հատում:
«Էս աշխատողները լավ պիտի աշխատեն, պիտի սովորեն, ես ասել եմ 10 հազար մարդ պիտի աշխատի, սա հեշտ չէ, հիմա փոքր է արտադրամասը, կարող է 5 տարվա մեջ, կարող է 10 տարվա մեջ մենք հասցնենք 10 հազար մարդու, մենք չենք ասել վաղը հենց 10 հազար մարդ պիտի աշխատի, որտե՞ղ կա 10 հազար մարդ, ամբողջ Լենինականը հավաքեն 10 հազար մարդ չկա…»,- ասել է նա:
Այսօր՝ հունիսի 5-ին, Նախիջևանի հետ սահմանին միջադեպի մասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին։
Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով և համերգային ծրագրերով: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:
Կապի նոր համակարգը գործնականում անորսալի է:
«Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում»,- ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչը: Այս կապակցությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարից:
Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների ու փոխկառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը, որը կայացել է Նիդեռլանդների կառավարության նստավայր Հաագայում: Պատվիրակությունը գլխավորել է նախարար Գագիկ Խաչատրյանը` որպես Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարիչ:
Հունիսի 2-4-ը «Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը աշխատանքային այցով մեկնել էին Ճապոնիա:
Հուլիսի 1-25-ը հանձնաժողովի անդամները այցելելու են մարզեր և լսելու են մարզերի ներկայացուցիչների տեսակետը: Ըստ ՍԴ նախագահի՝ նաև այդ տեսակետները հաշվի առնելով է հանձնաժողովը կազմելու նոր Սահմանադրության տեքստը:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը եւ շահագրգիռ մարմիններին` քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Բերքահավաքն արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2014թ. հունիսի 15-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձեւավորել օպերատիվ շտաբ:
Շվեյցարական բանկերը սառեցրել են Յանուկովիչի ու նրա համակիրների հաշվեհամարներում առկա 137 միլիոն եվրո:
Գաբրիելյանն Անաստաս Միկոյանի անվան փողոցը նշող ցուցանակի վրա սև ներկով գրել է «Էնվեր փ․»՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Օսմանյան Թուրքիայի ռազմական գործերի նախարար Էնվեր փաշային։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի խոսքով՝ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը կողմից սահմանված է, որ ընտարությունների հետ կապված խաղի կանոնները չի կարելի փոխել ընտրություններից մեկ տարի առաջ: Ըստ Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի, քանի որ Հայաստանում հաջորդ խորհդարանական ընտրությությունները տեղի են ունենալու 2017թ. գարնանը, ապա մինչև 2016թ. գարուն Հայաստանում պետք է իրականացվեն Սահմանադրական և ընտրական փոփոխությունները:
«Դեռ ոչ մի բան չկա, ոչ մի բան չգիտենք: Քննություն ա ընթանում, ու ով էլ լինի մեղավորը, պիտի պատժվի` օրենքի ողջ խստությամբ»:
Այս մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Սայեն Հայրապետյանի, Գայանե Հարությունյանի, Էդիկ Կարախանյանի, Վահան Ղոչիկյանի, Հակոբ Նազարյանի, Գրիգորի Գրիգորյանի, Արփինե Հայրապետյանի, Հարություն Կարապողոսյանի, Էդուարդ Սահակյանի, Սմբաթ Սիմոնյանի, Նազիկ Ավդալյանի, Գեղամ Նազարյանի, Նապոլեոն Ազիզյանի, Ժորա Սահաբալյանի, Մարինա Մարգարյանի, Ռուստամ Մախմուդյանի, Օվչի Ամոյանի, Սմբատ Եղիազարյանի, Գրիգոր Առաքելյանի, Զարինե Ղազինյանի և Աշոտ Ոսկանյանի գրանցումները` հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Գրիգորանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Ներսիսյանին տալու վերաբերյալ:
– See more at: http://www.pastinfo.am/hy/node/43098#sthash.jDbqZ6IA.dpuf
Միրկադիրովն այդ բողոքը ներկայացրել էին դեռևս ապրիլի 25-ին:
Հունիսի 4-ին տեղի ունեցած սողանքն ամբողջությամբ փակել էր հանրապետական նշանակության Գյուլագարակ – Կուրթան ճանապարհը, որը Ձորագյուղը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհին կապող ամենակարճ ուղին է:
Դրան մասնակցելու հրավերներ են ուղարկվել եգիպտացի ու օտարազգի ավելի քան 1000 բարձրաստիճան հյուրի:
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացումն առողջապահության համակարգի գերակա ուղղություններից է և այս առումով կարևորվում է հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի ներդրումը, որը կապահովի հիվանդության դեպքերի արագ արձագանքումը:
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ինչը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու ցանկության մասին է վկայում: Բարեկամության խմբերը, այնպիսին, ինչպիսին՝ մերն է, ստեղծվում են հենց բարեկամական կապերի խորացման, ազգային շահերի փոխադարձ լոբբինգի, առաջացող խոչընդոտների վերացման եւ խնդրահարույց հարցերի լուծման համար:
Քվեարկության ընթացքին հետևած դիտորդներն ընդգծել են, որ ընտրություններն անցել են ազնիվ, ազատ ու թափանցիկ մթնոլորտում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2014թ. առաջին հինգ ամիսների կատարողականի ցուցանիշները:
ՄԱԿ ԱԽ-ը 2014 թվականի մայիսին «Բոկո Հարամ» խմբավորմանը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների թվում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 17-18-ին այցելելու է Ադրբեջան, ինչը կլինի ընթացիկ տարում երկու երկրների արտգործնախարարների 4-րդ հանդիպումը:
Հունիսի 5-ին, ժամը 15.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 25/1 հասցեում գտնվող «Սիլվի» ՍՊԸ-ի աշխատասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀԺԿ քաղխորհրդի անդամ, ԿԸՀ նախկին անդամ Ֆելիքս Եղիազարյանը՝ ելույթ ունենալով Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ կազմակեպված այսօրվա քննարկմանը, հայտարարեց, որ ներկա քաղաքական իրավիճակում իմաստ չունի լրջորեն քննարկել ներկայացված հայեցակարգը և առաջարկեց գրել Սահմանադրության ժամանակավոր մի տեքստ, որը կգործի մինչև ՀՀԿ քաղաքական մենաշնորհի վերացումը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության կողմից կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի» քննարկման ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն այդ բարեփոխումների անհրաժեշտությունը ավելի համոզիչ դարձնելու համար՝ բերեց իր անձնական օրինակը:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը քիչ առաջ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ի հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, ասել է. «Ձեր ժողովրդի ապրած հալածանքն ու նահատակությունը բոլոր հայերի սրտում, ինչպես նաև Քրիստոսի մարմնի վրա չսպիացած վերք է»:
Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: