Առաջարկվել է Սահմանադրության մեկ տողանոց նախագիծ. «Ով ուզում է այս արևի տակ տեղ ունենալ, պետք է մտնի Մելիք Ադամյան 2-ի տակ»
ՀԺԿ քաղխորհրդի անդամ, ԿԸՀ նախկին անդամ Ֆելիքս Եղիազարյանը՝ ելույթ ունենալով Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ կազմակեպված այսօրվա քննարկմանը, հայտարարեց, որ ներկա քաղաքական իրավիճակում իմաստ չունի լրջորեն քննարկել ներկայացված հայեցակարգը և առաջարկեց գրել Սահմանադրության ժամանակավոր մի տեքստ, որը կգործի մինչև ՀՀԿ քաղաքական մենաշնորհի վերացումը: «Պետք է ժամանակավոր Սահմանադրության գրենք, որտեղ ընդամենը մեկ տող կլինի, այն տողը, որը հնչեցրել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանյանը. ով ուզում է այս արևի տակ տեղ ունենալ, պետք է մտնի Մելիք Ադամյան 2-ի տակ»: