Բաժիններ՝

ՌԴ-ը կասկածի տակ չի դնում Սիրիայի նախագահական ընտրությունների լեգիտիմությունը. Լուկաշևիչ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Սիրիայի նախագահական ընտրությունների լեգիտիմությունը:

Լուկաշևիչի խոսքերով՝ ներկայիս պայմաններում ժողովրդավարական տեսանկյււնից դրանք կարելի է համարել 100 տոկոսով կայացած. «Ռուս դիտորդները հստակ եզրակացություն են կատարել: Մենք հիմքեր չունենք կասկածի տակ դնելու համար ընտրությունների լեգիտիմությունը: Բաշար Ասադը հաղթել է մեծ առավելությամբ, ընտրությունները տապալելու փորձերը չպսակվեցին հաջողությամբ:

Ընդդիմությունը փորձել է ահաբեկել խաղաղ քաղաքացիներին և դրանով իսկ ձախողել քվեարկությունը, սակայն այդ փորձերը հաջողություն չեն ունեցել: Քվեարկության ընթացքին հետևած դիտորդներն ընդգծել են, որ ընտրություններն անցել են ազնիվ, ազատ ու թափանցիկ մթնոլորտում»:

Հիշեցնենք, որ G7-ի երկրները դատապարտել էին Սիրիայում նախագահական ընտրություններ անցկացնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս