ԵՄ ներկայացուցիչը Սահմանադրական հանրաքվեի անցկացման վերջնաժամկետ սահմանեց մինչև 2016թ. գարունը

«Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի» քննարկման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նախանշեց այն վերջնաժամկետը, որի ընթացքում պետք է անցկացվի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

Հրիսթեան նախ խոսելով այն մասին, թե որ ընտրական համակարգն է ավելի լավ կամ վատ՝ հայտարարեց, որ ԵՄ անդամ երկրներում կան երկու համակարգերն էլ՝ և ԵՄ-ն չի կարող խորհուրդ տալ Հայաստանին, թե որ համակարգը պետք է ընտրել, քանի որ դա Հայաստանի սուվերեն իրավունքն է:

Բայց, ըստ Հրիսթեայի՝ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը կողմից սահմանված է, որ ընտրությունների հետ կապված խաղի կանոնները չի կարելի փոխել ընտրություններից մեկ տարի առաջ: Ըստ Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի, քանի որ Հայաստանում հաջորդ խորհ8դարանական ընտրությությունները տեղի են ունենալու 2017թ. գարնանը, ապա մինչև 2016թ. գարուն Հայաստանում պետք է իրականացվեն Սահմանադրական և ընտրական փոփոխությունները:

Տրայան Հրիսթեան հույս հայտnեց, որ քաղաքական կուսակցությունները կկարողանան ընտրական փոփոխությունների շուրջ համաձայնության գալ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս