Ըստ ՎՍԴՀԿ ատենապետի, նախագահ Սարգսյանը խոցելի է, քանի որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները գիտեն, որ Սարգսյանը նախագահ է ընտրվել ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում և չի վայելում հայաստանցի ընտրողների մեծամասնության վստահությունը: Լյուդմիլա Սարգսյանն ասում է, որ Եվրասիական միության հետ համագործացությունը պետք է շարունակել, բայց դա պետք է անի այլ մարդ:
Հայաստանը վերածվել է գողապետության, որտեղ հեղինակավոր մարդիկ ոչ թե ուսուցիչներն ու գիտնականներն են, և ոչ էլ բժիշկներն ու արվեստագետները, այլ հենց գողականները, իբրև թե «ճիշտ ու սխալ» անողները: Արդյունքում` պետությունը դարձել է «զոն», որտեղ գործում են ոչ թե պետական ինստիտուտներն ու կառուցակարգերը, այլ «նայողները»: