Նիգերիայում «Բոկո Հարամի» զգեստափոխված զինյալները սպանել են առնվազն 200 մարդու
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բոկո Հարամ» արմատական իսլամական խմբավորման անդամները Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բոռնո նահանգում սպանել են առնվազն 200 մարդու: Բանակային հագուստներով զինյալները հարձակվել են երեք գյուղի վրա և գրեթե ամբողջովին ոչնչացրել են դրանք:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք զինվորականներին զգուշացրել էին, որ զինյալները հարձակում են պատրաստում, սակայն այդպես էլ չի ստացվել օգնություն: ՄԱԿ ԱԽ-ը 2014 թվականի մայիսին «Բոկո Հարամ» խմբավորմանը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների թվում: