ՍԴ նախագահը չի պատրաստվում լքել Հայաստանն ու իր ծնողների գերեզմանը

Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության կողմից կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի» քննարկման ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն այդ բարեփոխումների անհրաժեշտությունը ավելի համոզիչ դարձնելու համար՝ բերեց իր անձնական օրինակը:

Ըստ նրա՝ ինքը ուրիշների նման չի պատրաստվում լքել Հայաստանը, ուրիշների նման չի կապել ճամպրուկները և չի սպասում հարմար պահի «ոչ էլ ուրիշների նման դրսերում ինչ-որ բաներ ունեմ, և ոչ էլ լքելու եմ իմ ծնողների գերեզմանը»:

Սակայն Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրեն մտահոգում է այն հանգամանքը, թե ինչպիսի երկրում են ապրելու իր երեխաները և թոռները: Եվ որոպեսզի նրանք կարողնան ապրել ավելի լավ երկրում, Գ. Հարությունյանը կարևոր համարեց Սահմանադրական փոփոխությունների իրականացումը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս