Տիգրան Ներսիսյանն ու Վազգեն Կարախանյանը՝ ԱԺ պատգամավորներ. pastinfo.am

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Սայեն Հայրապետյանի, Գայանե Հարությունյանի, Էդիկ Կարախանյանի, Վահան Ղոչիկյանի, Հակոբ Նազարյանի, Գրիգորի Գրիգորյանի, Արփինե Հայրապետյանի, Հարություն Կարապողոսյանի, Էդուարդ Սահակյանի, Սմբաթ Սիմոնյանի, Նազիկ Ավդալյանի, Գեղամ Նազարյանի, Նապոլեոն Ազիզյանի, Ժորա Սահաբալյանի, Մարինա Մարգարյանի, Ռուստամ Մախմուդյանի, Օվչի Ամոյանի, Սմբատ Եղիազարյանի, Գրիգոր Առաքելյանի, Զարինե Ղազինյանի և Աշոտ Ոսկանյանի գրանցումները` հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Գրիգորանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Ներսիսյանին տալու վերաբերյալ:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս