Բաժիններ՝

Հռոմի Պապն այսօր խոսել է Հայոց Ցեղասպանության մասին (լուսանկարներ)

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը քիչ առաջ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ի հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, ասել է. «Ձեր ժողովրդի ապրած հալածանքն ու նահատակությունը բոլոր հայերի սրտում, ինչպես նաև Քրիստոսի մարմնի վրա չսպիացած վերք է»:

Իր հերթին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, դիմելով Հռոմի Պապին, ասել է. «Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առթիվ Ձեր զորակցությունը առանցքային նշանակություն է ունենալու»: Արամ Ա-ն Հռոմի Պապին հիշեցրել է, որ 1915 թվականի սեպտեմբերին Բենեդիկտոս ԺԵ Պապը Սուլթան Մոհամմեդ Ե-ին գրված իր նամակում դատապարտել է հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը՝ կոչ ուղղելով վերջ տալ հայերի ջարդերին: Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսն ավելացրել է, թե մեր ժողովրդի ակնկալիքն է, որ ներկա Հռոմի Պապը նույնպես առաջիկա տարվա ընթացքում իր զորակցությունը հայտնի հայ ժողովրդին:

Hromi pap (2)

Այնուհետև բարձրաշխարհիկ հոգևորականների, տարբեր գործիչների և Վատիկան ժամանած բազմաթիվ հյուրերի ներկայությամբ երկու հոգևոր պետերն ունեցել են հանդիպում, որի ընթացքում Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն խոսել է հայ և կաթոլիկ եկեղեցիների միջև սերտ հարաբերությունների մասին, ինչպես նաև նշել է, որ հակառակ եկեղեցիների դավանական բաժանումներին, այսօր հարկ է գործել միասնաբար՝ դիմագրավելու համայն մարդկության առջև ծանրացած տագնապները:

Hromi pap (1)

Արամ Ա-ն Հռոմի Պապի հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Միջին Արևելքի հայության խնդիրների մասին՝ մասնավորապես շեշտելով սիրիահայության հարցը: Նա համայն կաթոլիկների առաջնորդից խնդրել է կոչ ուղղել՝ դադարեցնելու պատերազմը և Միջին Արևելքի տագնապը խաղաղ ճանապարհով լուծելու ելքեր առաջարկել:
Այնուհետև Արամ Ա-ն Հռոմի Պապին է նվիրել Բարձրբերդի Ավետարանի կրկնօրինակը, իսկ Հռոմի Պապը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին նվիրել է Սուրբ Հովհաննու Ավետարանից պապիրուսի վրա 14- րդ դարում գրված մի էջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս