Բաժիններ՝

Սահմանի միջադեպի առնչությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հրավիրվել է ՊՆ

Այսօր՝ հունիսի 5-ին, Նախիջևանի հետ սահմանին միջադեպի մասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին։

Միջադեպի կապակցությամբ վերջինս հրավիրվել է պաշտպանության նախարարություն։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։  Հիշեցնենք, որ հունիսի 5-ին հակառակորդի գնդակից զոհվել են Արարատի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ սերժանտ 26-ամյա Անդրանիկ Սամվելի Եղոյանը և 1992 թվականին ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30