Հայաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները

«Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում»,- ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչը: Այս կապակցությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարից:

Տիգրան Բալայանը, այդուհանդերձ, հրաժարվեց մեկնաբանել Լուկաշևիչի հայտարարությունը և, ընդհանրապես, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները` նշելով. «Հայաստանը շատ բարձր է գնահատում իր դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ և ամեն ինչ անելու է դրանք առավել խորացնելու, զարգացնելու և ամրապնդելու համար»:

Ի դեպ, Մոսկվան առաջին անգամ չէ այսպիսի որակումներ տալիս ռուս-ադրբեջանական հարաբերություններին: Ռուսաստանի և Ադրբեջանի «ռազմավարական գործընկերության» մասին տարբեր ժամանակներում հայտարարել են Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և ղեկավար այրեր, այդ թվում` նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջին ամենաթարմ օրինակը 2014թ. մայիսի 28-ին Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձն էր Իլհամ Ալիևին` Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ:

«Բարիդրացիականության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռուս-ադրբեջանական հարաբերությունների դրական դինամիկան վկայում է մեր ռազմարական գործընկերության ամրության մասին»,- իր ուղերձում նշել էր Վլադիմիր Պուտինը:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս