Բաժիններ՝

Յոթ հիվանդություններ, որոնք կարող են ավելի վաղ հայտնվել, քան ընդունված է կարծել

Երիտասարդ տարիքում մարդիկ կարծում են, որ հիվանդություններն իրենցից շատ հեռու են:  Իրականում շատ հիվանդություններ, որոնք ասոցացվում են 60-70 տարեկանների հետ, ի հայտ են գալիս արդեն  20-30 տարեկանում: Ամերիկյան «Prevention» ամսագիրն ընտրել է «թոշակառուներին»  բնորոշ այն յոթ հիվանդությունները, որոնք կարող են ի հայտ գալ ավելի վաղ տարիքում:

Մելանոմա

Հիվանդների տիպիկ տարիքը համարվում է 50 –ից բարձրը, սակայն այն կարող է դրսեւորվել  նաեւ 20  տարեկանում: Նման դեպքերում խորհուրդ է տրվում խուսափել սոլյարիից եւ ավելի շատ D վիտամին ընդունել:

Օստեոպորոզ

Հիվանդների տիպիկ տարիքը 65 –ից բարձրն է, սակայն կարող է  ի հայտ գալ նաեւ 50-ից հետո:  Ի՞նչ է հարկավոր անել: Պետք չէ սպասել կենսաթոշակային տարիքին. հարկավոր է  ոսկորներն ամրացնել կալցիումով եւ D վիտամինով:

Ինսուլտ

Տիպիկ է համարվում 65 –ից բարձր տարիքը: Այն, սակայն, կարող է նաեւ ի հայտ գալ  արդեն 20-30 տարեկանում: Հարկավոր է թողնել ծխելը եւ վերահսկել առողջության հետ կապված խնդիրները` բարձր ճնշում, դիաբետ, ճարպակալում, խոլեստերինի բարձր մակարդակ:

Կրծքագեղձի քաղցկեղ

Հիվանդների տիպիկ տարիքը 45 –ից բարձրն է: Սակայն  կարող է ի հայտ գալ դեռահաս տարիքում: Խորհուրդ է տրվում տարին առնվազն  մեկ անգամ այցելել բժշկի, չգիրանալ եւ ալկոհոլը չչարաշահել:

Ալցհեյմերի հիվանդություն

Տիպիկ տարիքը համարվում է  65 –ը, սակայն կարող է դրսեւորվել անգամ 40 տարեկանում: Ի՞նչ է հարկավոր անել. «աշխատեցնել» ուղեղը, ինչպես մկանները: Եթե ուղեղը դադարում է  աշխատել, մտավոր կարողությունները աստիճանաբար կարող են նվազել:

Երկրորդ կարգի շաքարային դիաբետ

Տիպիկ տարիքը համարվում է  40-50 –ը, բայց կարող է անգամ ի հայտ գալ դեռ մանկական տարիքում: Ի՞նչ անել. հատկապես հետեւեք սննդակարգին եւ ավելորդ քաշին: Ծայրահեղ կարեւոր է ֆիզիկական ակտիվությունը:

Հոդատապ (պոդագրա)

Տիպիկ տարիքը 50-60-ն է, կարող է  դրսեւորվել  30  տարեկանում: Խորհուրդ է տրվում բացառել այդ հիվանդությունը հրահրող երկու հիմնական  գործոն` ավելորդ քաշն ու ալկոհոլը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս